Միլանում ավարտվել է Dolce & Gabbana-ի աշուն-ձմեռ 2020 կանանց հավաքածուի ցուցադրությունը։ Դիզայներները շարունակել են արհեստագիտական թեմատիկան, որը սկսել էին դեռ տղամարդկանց նորաձեւության շաբաթիին։ Մոդելները պոդիում են բարձրացել ժանյակից ու շղարշից պատրաստված կիսաթափանցիկ զգեստներով, խոշոր սվիտերներով ու կարդիգաններով, մուշտակներով, ծալքազարդերով բլուզներով, քարերով զարդարված բոդիներով, ինչպես նաեւ խիստ կոստյումներով։ Կերպարներն ամբողջացնում էին գլխարկները, գուլպաները, փայլուն գլխազարդերը եւ ոսկեգույն ականջօղերը։ Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեններ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան որպես հիմնական գույներ ընտրել էին սեւը, մոխրագույնը, կարմիրը, սպիտակն ու բեժը։
Ցուցադրությունն առանց մեմերի չի անցել. հյուրերին դիմավորում էր Dudewithasign՝ Instagram-ից հայտնի տղան։ Նա կանգնած էր մուտքի մոտ, իսկ ձեռքին հետեւյալ գրությունն էր՝ «Ձեռքի աշխատանք» (Fatto A Mano), ինչը հղում էր անում ցուցադրության թեմային։ Իսկ երբ տեղ է զբաղեցրել առաջին շարքում, նրա ձեռքում հետեւյալ նշանաբանով պաստառն էր. «Չաո, մամա։ Սա իմ առաջին ֆեշն շոուն է»։
Աղբյուրը՝ Blueprint
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 28 մայիսի
Եղիսաբեթ II-ի թիկնապահները ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի վաճառքի կասկածանքով14:39, 28 մայիսի
«Ես, ցավոք, չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ»․ Մերի Մակարյան14:04, 28 մայիսի
Լրատվամիջոցները հայտնել են Լայմա Վայկուլեի մոտ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության մասին13:41, 28 մայիսի
«Ֆանտաստիկ»․ Իննա Խոջամիրյանը՝ հրապուրիչ կերպարում13:06, 28 մայիսի
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում12:39, 28 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանն՝ ամուսնու հետ12:09, 28 մայիսի
Ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի պահարանը, որում առկա է ավելի քան 30 000 իր11:47, 28 մայիսի
«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով11:13, 28 մայիսի
Տիմատիի դուստրը սկսել է նկարահանվել ֆիլմերում10:48, 28 մայիսի
«Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է»․ Արմինկա10:14, 28 մայիսի
Մեկ տարվա ընթացքում չորրորդը․ հերթական փաստաբանը հրաժարվել է աշխատել Քանյե Ուեսթի հետ09:00, 28 մայիսի
ՄԱՅԻՍԻ 28- Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ