Քայլի Ջեններն արձակուրդն անցկացնում է Բահամյան կղզիներում։ Հանգստավայրում աստղն էրոտիկ ֆոտոշարք է կազմակերպել։ Մոդելը ներկայացել է ուլտրասեքսուալ հագուստով։
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակիցը գայթակղիչ կադրեր է ցուցադրել ամերիկացի դերասանուհի Անաստասիա Կարանիկոլաուի հետ։ Ընկերուհիները ներկայացել են Jacquemus-ի թափանցիկ, մարմինն ընդգրկող զգեստներով։
Քայլին ընտրել է նուրբ վարդագույն երանգի, իսկ Անաստասիան՝ նարնջագույն։ Աղջիկները «մոռացել» են կրծկալի ու վարտիքի մասին։ Սա նրանց կերպարներն առավել անկեղծ է դարձրել։ Լուսանկարները արվել են Rosalita լյուքս Վիլայում։ Այս վայրում գիշերակացի արժեքը տասը հազար դոլար է:
Ջենները եւ Կարանիկոլաուն նկարահանվել են նաեւ օվկիանոսի ափին՝ բիկինիով եւ տպավորիչ պարեոներով: Ինստադիվները պարծեցել են փարթամ բարեմասնություններով՝ կերպարանք ընդունելով համարձակ կեցվածքներով։
Երկրպագուներին հիացրել են Ջենների եւ ընկերուհու համարձակ լուսանկարները։ «Համարձակ է», «Կրքոտ», «Իդեալական», «Քայլիի կանացի մարմինն ու մանկական դեմքը, դա այնքան գեղեցիկ է», «Մենք նման շատ կադրերի կարիք ունենք», — մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը:
Քայլի հետ միասին Բահամներում հանգստանում է նաեւ նրա ավագ քույրը՝ Քենդալ Ջենները։ Թոփ-մոդելը ցույց է տվել, թե ինչպես է բիկինիով արեւայրուք ընդունում։ Աստղը լուսանկարվել է Քայլիի հետ։ Հայտնի ազգականները երջանիկ ժպիտներով վայելում էին զբոսանավով զբոսանքը։
Ի դեպ, Հելոուինին ընկերուհիները կրկնել են Բրիթնի Սփիրսի եւ Մադոննայի հայտնի համբույրը: Ինչու՞, այնքան էլ հասկանալի չէ։ Լավ, գոնե շատ չեն տարվել...
Աղբյուրը՝ Cosmo, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար