Դանակ
Դանակը, մկրատը եւ ցանկացած այլ ծակող-կտրող առարկա մարդն ինքն իր համար պետք է գնի։ Սուր սայր ունեցող իրերում բացասական էներգիա է կուտակվում։ Իսկ եթե նման իր նվիրողը շատ է պնդում, փորձիր նրանից գնել այն, թեկուզ՝ խորհրդանշական գումարով։
Ժամացույց
Այն հաշվում է ժամանակը։ Կարծես, առանձնապես կարեւոր չէ, բայց ժամացույցին հատուկ է կանգ առնելը։ Որպեսզի նման նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է՝ այն նվիրողին մի փոքրիկ գումար տալ։
Դրամապանակ
Որպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը՝ կարող ես բաց թողնել գումարի հետ կապված քո հաջողությունը։ Դրանում պետք է լինի գումար, թեկուզ՝ մանրադրամ։
Թաշկինակ
Շատ ազգերի մշակույթում գոյություն ունի թաղման ժամանակ թաշկինակ նվիրելու սովորությունը։ Այդ իրը սերտորեն կապված է տխրության ու արցունքների հետ։
Մարգարիտ
Նման նվերը կարող է հանգեցնել դժբախտության, կորստի ու հիվանդության։ Շատ երկրներում այն խորհրդանշում է անմխիթար այրիների ու որբերի արցունքները։
Հայելի
Հայելին միստիկ իր է։ Համարվում է, որ այն կարող է տանել գեղեցկությունը, երիտասարդությունն ու կենսուրախությունը։ Հատկապես պետք է վախենալ հին հայելիներից։
Ձեռնոց
Ձեռնոցի հետ շատ մոգական ծեսեր են կապված՝ անձին կառավարելու առումով։ Ու դրանցով ընդունված է փոխանակվել (ինչպես ասվում է՝ երես առ երես), ոչ թե նվիրել։
Ժողովրդական հավատալիքներին կարելի է տարբեր կերպ վերաբերվել՝ ծիծաղել, զարմանալ եւ նույնիսկ վրդովվել։ Գլխավորն այլ բան է. եթե նվերը մատուցում են մաքուր սրտով ու անկեղծ հոգով, ապա ոչ մի միստիկ ուժ չի կարող ոչ ոքի վնասել։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները