Սեքսի մասին խոսակցությունները միշտ էլ հետաքրքիր են։ Իսկ եթե խոսքը հայտնի մարդկանց մասին է, հետաքրքրությունն ավելի է սրվում։ Սակայն, ընդունեք, որ կուզենայիք վերջապես իմանալ աստղերի սեքսի մասին ոչ թե երրորդ, կամ էլ «աստղին մոտ կանգնած աղբյուրից», այլ՝ հենց իրենցից։ Ցանկություններն իրականանում են։ Այսպես, Telegraf - ը պատմում է, թե ինչ են ասում աստղերն այդ մասին։
Վուդի Ալեն. «Երբեք մի արհամարհեք ձեռնաշարժությունը։ Չէ՞, որ դա ձեզ իրոք դուր եկող միակ մարդու հետ սեքսով զբաղվելու յուրահատուկ միջոց է…»։

Քրիսթեն Սթյուարտ. «Սիրային տեսարան էինք նկարահանում։ Մտնելով նկարահանման հրապարակ ու իր հերրթին սպասող խումբը տեսնելով, ես այնպես ոգեւորվեցի, որ միանգամից տրամադրվեցի նկարահանվող տեսարանին։ Բառացիորեն ուզում էի բոլորին շնորհակալ լինել անկողնային տեսարանը նկարելու պահին ներկա լինելու համար»։

Քիմ Քարդաշյան. «Տղամարդուն պետք է ավելի ուշադիր նայել։ Երբեք նախապես չես կարող ասել, թե զուգընկերոջ մարմնի ո՞ր մասը քեզ ավելի կգրավի։ Խելքս պարզապես գնում է փոքր ականջներով տղաների համար»։

Ռոբին Ուիլյամս. «Հասկանո՛ւմ եք, խնդիրն այն է, որ Աստված տղամարդուն տվել է հա՛մ ուղեղ, հա՛մ էլ առնանդամ։ Սակայն տղամարդու օրգանիզմում արյան քանակությունը բավարարում է միայն դրանցից մեկին։ Երկուսը միաժամանակ գործել ի վիճակի չեն»։

Օզի Օզբորն. «Եթե տղան հրապարակայնորեն գլուխ է գովում իր տղամարդկային արժանապատվությամբ ու որպես ապացույց է բերում դրա լուսանկարը, իսկ համացանցում կիսվում է իր սեքսուալ փորձով, նա լուրջ… շատ լուրջ խնդիրներ ունի»։

Ջեսիկա Ալբա. «Կարծում եմ, կինը պետք է սեքսից հաճույք ստանա եւ իրեն փչացած չզգա։ Ես էլ եմ նախկինում մի գիշերվա կապ ունեցել։ Կար ժամանակ, երբ առավոտյան զուգընկերոջը նայելով, ինքս ինձ հարց էի տալիս. «ի՞նչ է նա անում այստեղ մինչեւ հիմա»»։

Մադոնա. «Սեքսը կեղտո՞տ է։ Միայն՝ եթե չես լվացվում»։

Մարլեն Դիտրիխը կատարյալ հարաբերությունների մասին. «Տղամարդն ավելի հաճույքով տանը կտեսնի թափթփված անկողինն ու երջանիկ կնոջը, քան կատարյալ հավաքված անկողինն ու դժգոհ կնոջը»։

Շերոն Սթոուն. «Կինը կարող է ներել տղամարդուն, եթե նա իրեն չի բավարարում։ Բայց չի ներում, եթե տղամարդը նույնիսկ չի էլ փորձում իրեն գայթակղել։ Իսկ եթե հենց ինքը չի կարողանում գայթակղել տղամարդուն, ապա վրեժ կլուծի նրանից հնարավոր բոլոր միջոցներով»։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ