«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայտնիներից ով որտեղ է մեկուսացել, ովքեր են կարանտինն անցկացնում առանց շպարի եւ ինչով է այս անգամ գերել Լիլի Մորտոն. Instagram-ն՝ այս շաբաթ

12:31, 11 ապրիլի

Ինչպես նախորդ շաբաթների ընթացքում՝ այս շաբաթ էլ հայտնիներն Instagram-ում կիսվել են իրենց կարանտինային առօրյայով, սիրելի մարդկանց հետ լուսանկարներով, վառ դիմահարդարմամբ կամ անշպար կերպարներով:

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ինստագրամյան հրապարակմամբ տեղեկացրել է, որ Բրազիրլիայում է: Լիլիթը նշել է, որ այնտեղ մեկնել էր համերգի նպատակով, սակայն ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ստիպված է անորոշ ժամանակով իր կարանտինն անցկացնել Բրազիլիայում:

«Արդեն Հայաստան վերադառնալս երազումս եմ տեսնում»,-գրել է երգչուհին:

Իսկ Անահիտ Սիմոնյանին հաջողվել է Մոսկվայից վերադառնալ Երեւան: Երգչուհի-դիզայներն այս մասին հայտնել է ինստագրամյան հրապարակումով: Անահիտն այս պահին ինքնամեկուսացած է: Ավելի ուշ երգչուհին պատասխանել է նաեւ երկրպագուներին հետաքրքրող հարցերին: Դրանցից մեկը վերաբերում էր թեստավորում անցնելուն: Անահիտը տեղեկացրել է, որ Մոսկվայում երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը եղել է բացասական:

Շաբաթվա ամենասեքսուալ լուսանկարն, իհարկե, Լիլի Մորտոյի կողմից էր: Սկանդալային շիկահերն այս անգամ ցուցադրել է իր լողափնյա կերպարը՝ կրկին գրավելով իր բարեմասնություններով:

Զավեշտալի հոլովակ են ներկայացրել Զարուհի Բաբայանն ու դուստրը՝ Սոֆի Դեւոյան-կրտսերը: Նրանք ցույց են տվել 10 վայրկյանանոց հետաքրքիր հոլովակ, որը Զարուհու խոսքով՝ նկարահանել են 4 ժամում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial)

Այս շաբաթն առանձնացավ նաեւ ամենագեղեցիկ տոներից մեկով, որն է՝ Մայրության եւ գեղեցկության օրը, որի շրջանակում շատերը շնորհավորեցին իրենց ամենաթանկ էակներին՝ մայրերին: Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ հուզիչ գրառում կատարելով:

«Մայրն ամենալավն է, ամենագեղեցիկն է, ամենաշատն է մեզ սիրում, ամենահոգատարն է, ամենաջերմն է մեզ գրկում, ամենաուժեղն է, այո, այո, հորից էլ ուժեղ է որոշ առումներով ... Չեմ վախենա ասել, որ մայրն ամենակարեւոր հերոսն է յուրաքանչյուրիս կյանքում։ Ուզում եմ, որ բոլոր մայրերը երջանիկ լինեն եւ գեղեցիկ մնան, որ շատ ուժեղ լինելու կարիք չունենան։ Իսկ իմ շատ սիրելի եւ գեղեցիկ մայրիկին ուզում եմ ասել, որ շատ եմ կարոտում եւ սպասում, որ շատ շուտով նորից հանդիպենք, որ քեզ պինդ գրկեմ»,-գրել է նա:

Ապրիլի 8-ին պարուհի Սոնա Եսայանը նշում էր ծննդյան 27-ամյակը, ինչի առիթով նրան շնորհավորել է ամուսինը՝ հումորիստ Գրիգ Գեւորգյանը: Նա կնոջ հետ լուսանկար է հրապարակել եւ անկեղծացել.

«Ի՞նչ մաղթեմ քեզ: Ուզում եմ` ուղղակի միշտ ժպտաս ու լինես անհոգ: Ոչ մի խնդիր մի լուծիր, պարզապես ուրախացիր, ժպտա ու պարիր: Ուրիշ ոչ մի բան... Մի մտածիր ոչ մի դժվարության մասին` դրանց մասին ես կմտածեմ: Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ: Իսկ դու մենակ անհոգ ժպտա ու միշտ եղիր իմ կողքին:

Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ մեր հանդիպման համար: Ես վայելում եմ մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Միշտ, հավերժ... Կյանքում միշտ գնա առաջ, միշտ, առանց կանգնելու, քո անիրական արագությամբ, քո ոչ ստանդարտ գաղափարներով, որոշումներով, քո մեծ հաղթանակներով: Գնա առաջ, ամեն վայրկյան ինչպես որ գնում ես, ու գնա միշտ համարձակ։ Ես քո մեջքի հետեւից գալիս եմ, իմ աղջիկ»,-գրել է հումորիստը:

Շաբաթվա ընթացքում հայտնի հայուհիներից մի քանիսը կիսվեցին նաեւ առանց դիմահարդարման լուսանկարներով, ինչը, կարծես, հաճելի ավանդույթ է դարձել հայտնիների շրջանում:

Իրենց բնական արտաքինն են ցուցադրել Սիլվի Բարկովան, Մարտան, Հասմիկ Խոջյանն ու Սրբուկը:

Մնացեք տանը եւ առողջ եղեք, իսկ մենք ամեն շաբաթ կշարունակենք հետեւել ձեզ հետաքրքրող աստղերի ինստագրամյան ակտիվությանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել