Հայաստանում շատերն են ճանաչում իտալական Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի, քանդակագործ Վիգեն Ավետիսին, ում գործերը տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում: Քանդակագործը հայկական արվեստի իսկական դեսպանն է Իտալիայում: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում քանդակագործը պատմեց ինչպես առաջիկա ծրագրերի, այնպես էլ զարմանալի տեղեկություն հայտնեց այն մասին, որ Ֆլորենցիայից ոչ շատ հեռու գտնվող Սան Մինեատո եկեղեցու որմնանկարում գրված է այդ սրբի հայկական ծագման մասին…
Դուք կրկին Հայաստանում եք, այս անգամ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու նպատակով: Ինչպիսի՞ պատմություն ունի այս հուշարձանի ստեղծումը:
Այդ արձանը մի մեծահարուստ հայ բարերարի պատվերն է, ով ցանկացավ այդ եղանակով իր ընտանիքի պատմությունը ներկայացնել: Քանդակը պատկերում է մոր, ով փրկում է իր չորս որդիներին: Քանդակն այժմ ձուլման պրոցեսում է. այն ձուլվելու է Իտալիայում եւ տեղափոխվելու է Հայաստան: Արձանի լայնությունը 2.5 մետր է լինելու, բարձրությունը՝ 2 մետր: Ամենայն հավանականությամբ, նոյեմբերին կկայանա բացումը: Որպես հուշարձանի տեղադրման վայր ես ընտրել եմ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու առջեւի հատվածը:
2011 թվականից Դուք Արցախում հայ եւ իտալացի քանդակագործների սիմպոզիումներ եք անցկացրել: Ինչպե՞ս ստեղծվեց նման միջոցառում անցկացնելու գաղափարը: Այս տարի այն կազմակերպվելո՞ւ է:
Առաջին սիմպոզիումը կազմակերպեցի 2011 թվականին, երկրորդը՝ 2012-ին: Իմ ծրագրի համաձայն, այն պետք է ամենամյա լիներ: Սիմպոզիումի հիմնական նպատակն ինձ համար նաեւ քաղաքական բնույթ էր կրում: Ես ցանկացել եմ, որպեսզի արտերկրում ծանոթանան Արցախ պետությանը եւ այդ երկրի խնդիրներին: Այդպես էլ եղավ: Արցախի հարցը շատ մեծ տարածում գտավ, քանի որ սիմպոզիումին մասանակցում էին Իտալիայի Ակադեմիաների պրոֆեսորներ: Այսօր ես արդեն տեսնում եմ արձագանքները:

Օրինակ, սիմպոզիումին մասնակցող պրոֆեսորներից մեկը, հանդիպելով Իտալիայի Լուկա քաղաքի քաղաքապետի հետ, նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել Շուշին եւ Լուկան քույր-քաղաքներ հռչակել: Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմեց Իտալիայի արտգործնախարարությանը եւ հռչակումը հետաձգվեց: Իսկ սիմպոզիումի մյուս մասնակիցներից մեկը կազմակերպեց Արցախի մշակույթի նախարարի այցը Վոլտերա քաղաք՝ երկու երկրների միջեւ մշակութային կապերն ամրապնդելու նպատակով:
Իմ նպատակն է Արցախը ներկայացնել որպես ինքնուրույն հայկական պետություն: Այնուամենայնիվ, այս տարի ինչ-ինչ պատճառներով սիմպոզիումը կասեցվել է: Ուզում եմ հավատալ, որ այն ոչ թե արգելվել է, այլ ընդամենը հետաձգվել: Շուտով ես պետք է մեկնեմ Արցախ՝ մանրամասները պարզելու նպատակով:
Ի դեպ, նշեմ նաեւ, որ մի քանի օր առաջ սիմպոզիումի բոլոր մասնակիցների անունները հայտնվել են Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակում»: Ադրբեջանի նման քաղաքականությունը ես համարում եմ ագրեսիայի խրախուսում:

Դուք ծնվել եւ կրթություն եք ստացել Հայաստանում, այնուհետեւ սովորել եք նաեւ Լեհաստանում: Ինչպե՞ս ստացվեց, որ հետագայում որպես մշտական բնակավայր հենց Ֆլորենցիան ընտրեցիք:
Ես ընդունվել եմ Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, բայց չեմ ավարտել այն: Տեղափոխվեցի Լեհաստան, որտեղ չորրորդ եւ հինգերորդ կուրսերն ավարտեցի Պոզնանի Գեղարվեստի Ակադեմիայում: Իսկ արդեն 30 տարեկանում ընդունվեցի Ֆլորենցիայի Գեղարվեստի Ակադեմիա: Ես մի անգամ գնացի Ֆլորենցիա եւ հասկացա, որ պետք է այնտեղ ապրեմ: Թե ինչու եւ ինչպես՝ ինքս էլ չգիտեմ:
Ես ուղղակի ենթարկվեցի իմ զգացողությանը եւ սկսեցի ապրել այդ քաղաքում: Հիմնականում թանգարանների կարիք ունեի, եւ իմ ուսումն այնտեղ ավելի շատ թանգարանային էր, քան ակադեմիական, որովհետեւ ակադեմիական կրթություն ես արդեն ունեի: Թանգարաններից ստացած տեղեկատվությունը ես կարողանում էի կյանքի կոչել Ակադեմիայի ներսում: Ակադեմիան իմ համար արվեստանոց էր: Նույնիսկ դեպքեր էին լինում, երբ գիշերները թաքնվում էի այնտեղ, այնուհետեւ դուրս էի գալիս, լույսերը վառում ու սկսում էի աշխատել:
Ինչո՞վ է տարբերվում հասարակության մոտեցումը կերպարվեստին, քանդակագործությանը եւ ընդհանրապես արվեստին Իտալիայում եւ Հայաստանում:
Ֆլորենցիայում քանդակագործությունն ու կենցաղը արդեն վեց, յոթ հարյուր տարի սերտաճել են: Քանդակագործությունն իտալացիների համար պարտադիր դեկորացիա է, որն իրենց ամենօրյա կյանքի մասն է կազմում: Նրանց բնակավայրերն իրենցից կենդանի թանգարաններ են ներկայացնում: Իտալացիների քաղաքաշինության եւ կենցաղի մաս են կազմում նաեւ որմնանկարները:
Իհարկե, նույնը չեմ կարող ասել Հայաստանի մասին, որովհետեւ, օրինակ, Երեւանի քաղաքաշինությունը սովետական է, եւ այստեղ արվեստն այն դերը չի ունեցել, ինչպիսին ուներ, օրինակ, միջնադարում: Պատկերացրեք, եթե Երեւանի ամենալավ ճարտարապետական լուծումը ստալինյանն է, ի՞նչ խոսք կարող է լինել «քաղաքացի եւ արվեստ» հարաբերության մասին:
Գիտեք, գեղեցիկը միայն ճաշակը չէ: Այն նաեւ կրթում, փափկացնում է մարդուն: Մենք ունեինք մեր մշակույթը, որը եկել էր հիմնականում Արեւմտյան Հայաստանից ու Թիֆլիսից: Իսկ սովետական հասարակարգը մարդուն հեռու է տարել գեղեցիկից: Այն յոթանասուն տարվա մեր վերքն է, որն իր հետքը թողեց բոլորիս վրա:

Հայ երիտասարդ արվեստագետները եվրոպական արվեստի առաջատար դպրոցներում սովորելու հնարավորություն ունե՞ն: Որքանո՞վ եք այդ կարեւորում Հայաստանում արվեստի զարգացման, նոր դեմքերի, տաղանդների բացահայտման գործում:
Ես խորհուրդ կտայի, որպեսզի սկզբնական կրթությունը երիտասարդ արվեստագետները Հայաստանում ստանային: Հայկական դպրոցը դեռեւս պահպանում է արվեստի դասական ավանդույթները, որոնք, ցավոք, վերանում են շատ այլ երկրներում: Հատկապես Եվրոպայում քչերն են դասավանդում դասական քանդակ: Այնուհետեւ կարելի է դուրս գալ ոչ միայն գիտելիքները խորացնելու, այլեւ աշխարհի առջեւ բացվելու համար: Արվեստագետը պետք է բաց լինի աշխարհի, նորությունների համար եւ ծանոթանա այլ երկրների մշակույթներին:
Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 նոյեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը»՝ աղմկահարույց սպանության կենտրոնում. ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Ալեն Դելոնը22:20, 12 նոյեմբերի
Հսկայական աչքերով աղջիկները գրավել են աշխարհը. ինչո՞ւ են Յոսիտոմո Նարայի կտավներն արժենում գրեթե 25 մլն դոլար21:17, 12 նոյեմբերի
Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո19:19, 12 նոյեմբերի
23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը16:26, 12 նոյեմբերի
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին15:30, 12 նոյեմբերի
Loewe-ն Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» ֆիլմը վերածել է շքեղ աքսեսուարների հավաքածուի14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու