ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի իմ ի բերել զգացմունքները ձեր սիրեցյալ հանդեպ։ Եթե չեք կողմնորոշվում, թե ինչ անուն կարելի է տալ ձեր հարաբերություններին, ուրեմն ավելի լավ փոքր-ինչ սպասել։ Չարժե շտապ եւ չմտածված որոշումներ կայացնել։
ՑԼԵՐ
Սովորական եւ ոչ հագեցած օր է ձեզ սպասվում։ Հետեւաբար նախօրոք պատրաստվեք, որ այսօր ոչ մի հետաքրքրություն չի լինելու, որպեսզի չհիասթափվեք։ Երեկոյան տրամադրության անկում կլինի, ինչը հնարավոր է ազդի նաեւ ձեր եւ սիրելի հարաբերությունների վրա։ Բայց չէ որ Նա ոչ մի մեղավորություն չունի. որ օրը ստացված չի եղել։ Մի կորցրեք ինքնատիրապետումը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե հանկարծ սկսել եք կասկածել ձեր զգացմունքների հարցում (ցավոք, այսօր դրա հավանականությունը շատ մեծ է), աստղերը խորհուրդ են տալիս կարդալ ձեր ամենասիրելի գիրքը։ Դուք կտեսնեք, որ այն հենց ձեզ համար է գրված։ Միգուցե այն կօգնի գտնել որոշ հարցերի պատասխաններ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին այսօր շատ ուշադիր է լինելու ձեր խոսքերին եւ փորձելու է ուղղագրական եւ իմաստային սխալներ, ենթատեքստեր, թաքնված մտքեր գտնել։ Կամ ստիպված եք հանդուրժել այդ վիճակը, կամ զգուշավոր ու զգոն լինել ամբողջ օրվա ընթացքում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Անձնական կյանքում արմատական փոփոխություններ անելու համար հիանալի օր է։ Հենց այսօր դուք կկարողանաք հասկանալ եւ հարթել ձեր հարաբերությունները։ Սակայն պետք է հիշել գլխավորի մասին՝ փորձեք չհիասթափեցնել ու չվիրավորել նրանց։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր անձնական կյանքում անսպասելի փոփոխություններ կլինեն։ Այսօր ձեզ զարմանալի, անհասկանալի եւ միգուցե ոչ այնքան հաճելի իրադարձություններ են սպասվում։ Պատրաստ եղեք ցանկացած իրավիճակի, որը ձեզ համար նախապատրաստել է ճակատագիրը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր չարժե հույս դնել ձեր սիրելի անձնավորության վրա. նա արջի ծառայություն է մատուցելու ձեզ։ Այսինքն՝ եթե հարցնի. «Օգնե՞մ քեզ»,- պատասխանեք՝ «Ոչ, կարիք չկա»։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը չի հասկանա, որ դուք կարեւոր եք իր համար, որ հենց դուք եք իր կյանքն ավելի պայծառ, ավելի գունավոր եւ հագեցած դարձնում։ Հետեւաբար, գեղեցիկ անակնկալն ու ջերմ խոսքերը միայն ավելի կմտերմացնեն ձեզ։ Հաճելի օր պլանավորեք ձեր երկուսի համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր կցանկանաք ձեր սիրելիի հետ սովորականից տարբերվող շփում ունենալ։ Իսկ նա, ընդհակառակը, չի կիսի ձեր ցանկությունը։ Ստիպված եք լինելու գտնել ոսկե միջինը՝ ավելորդ վիճաբանություններից եւ տարաձայնություններից խուսափելու համար։ Աստղերը վստահեցնում են, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր երազանքների տղամարդուն/կնոջը հանդիպելու շանսերը շատ քիչ են։ Բայց սա չի նշանակում, որ այսօր պետք է թափթփված տեսքով դուրս գաք փողոց։ Ընդհակառակը՝ հարկավոր է ոչ միայն գեղեցիկ հագնվել, այլեւ անկեղծորեն ժպտալ՝ գրավելով հակառակ սեռի ներկայացուցիչներին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին այսօր փորձելու է անակնկալ մատուցել եւ մեծ հաճույք պարգեւել ձեզ։ Եվ դա նրա մոտ ստացվելու է, եթե հենց դուք չխանգարեք Նրան։ Ավելորդ հարցեր, սխալ հայացք, ոչ ճիշտ ժամանակին հանդիպում եւ այլն... Փորձեք շարժվել Նրա ծրագրով։
ՁԿՆԵՐ
Օրը նվիրեք ձեր հարաբերությունների բարելավմանը։ Առավոտյան միասին գնացեք վազելու, հետո լոգանք ընդունեք։ Ապրիլի 27-ն անցկացրեք իրար հետ եւ ոչ մի վայրկյան Նրան միայնակ մի թողեք։ Աստղերը երջանիկ օր են կանխատեսել ձեզ համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն