NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մեկ նամակ:
Վարդագույն երազ
«Կյանքը նման է մի երազի: Երազ, որից չես կարող արթնանալ եւ չես կարող ընդհատել այն պահին, երբ դու ես ուզում: Մի երազ, որի ոչ միայն դիտորդն ես, այլեւ գլխավոր հերոսը: Երբեմն կյանքը դառնում է նույն այն վարդագույն երազը, որի անունը լսելիս միայն լցվում ես խանդավառությամբ և մեծ հույսերով, սակայն դու դա չես գիտակցում ու ընկնում ես ինչ-որ անորոշության հետևից: Ինքդ էլ չես հասկանում, թե որն է քեզ համար լավ եւ որը՝ վատ:
Աչքերդ թարթեցիր.մեկ էլ տեսար անցան կյանքիդ տարիները «թռչունի պես երամ-երամ»: Այդպես էլ չհասկացար, թե ինչպես ապրեցիր կյանքդ եւ, որ ամենակարեւորն է, ինչու՞: Մոտեցել ես արդեն կյանքիդ մայրամուտին, բայց կարծում ես, թե երազ է, դրան էլ չես հավատում: Այդպես էլ ողջ կյանքդ ապրեցիր երազներով՝ չկարողանալով կամ չուզենալով տարանջատել երազդ իրականությունից: Նմանեցնելով կյանքդ երազի՝ կարծում էիր ինքդ ես ամեն ինչի տերը, մտածում էիր, որ ինչպես երազում, այնպես էլ կյանքում կկարողանաս տիկնիկների նման կառավարել քեզ շրջապատողներին այնպես, ինչպես ինքդ ես ուզում: Չկարողացար ընկալել մի պարզ ճշմարտություն՝ կյանքն է թելադրում քեզ, այլ ոչ թե դու կյանքին. քեզանից կախված է միայն այն, թե ինչպես «կգրես» այդ թելադրությունը:
Մի պահ հետ նայի՛ր, անցյալդ պարուրված է երազանքներով. և ոչ մի իրական բան, ինչը քեզ կօգներ ծանր պահերին: Կգա նաեւ այն պահը, երբ կհասկանաս, որ զուր ես ապրել կյանքդ, կուզես որ ամեն ինչ սկսվի նոր, մաքուր էջից, բայց հարց ես տալիս ինքդ քեզ. արդյո՞ք նույն կերպ չես ապրի կյանքդ, որեւէ բան կփոխե՞ս թե՞ կմնաս նույն այն մարդն, ով ապրում էր լոկ երազներով ու հավատում, որ կյանքը վարդագույն երազ է, որի սցենարը յուրաքանչյուրն ինքն է գրում….
RP»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ