Omega Auctions-ի տվյալների համաձայն՝ մայիսի 19-ին կայանալիք աճուրդի լոտերից մեկը կդառնա Մաքքարթնիի եւ Սթարի հեղինակած «Angel in Disguise» կոմպոզիցիայի չհրապարակված դեմոձայնագրության սկավառակը։
Ի սկզբանե ծրագրվում էր կոմպոզիցիան ներառել Ռինգո Սթարի «Time Takes Time» սկավառակում, սակայն արդյունքում այս ծրագրերից հրաժարվել են։ Սկավառակը պարունակում է երգի երկու տարբերակ։ Առաջինը երգի lo-fi (ցածր որակ) տարբերակն է, որը դաշնամուրի ուղեկցությամբ կատարում է Փոլ Մաքքարթնին։ Երկրորդն «ամբողջական» ստուդիական տարբերակն է Ռինգո Սթարի կատարմամբ, բեք վոկալով եւ գործիքների ուժեղացված հնչյուններով։ Սկավառակում ներառված է նաեւ Սթարի կատարմամբ «Everyone Wins» երգի դեմո տարբերակի ձայնագրությունը։
Ըստ աճուրդի տան գնահատականների՝ սկավառակի արժեքը կարող է հասնել մինչեւ 20 հազար ֆունտ (24,8 հազար դոլար)։ Կոմպոզիցիաները երկար ժամանակ պահպանվել են դիջեյ, Radio Luxembourg ռադիոընկերության նախկին ծրագրային տնօրեն Թոնի Փիրսի հավաքածուում։ Նշվում է, որ հենց Radio Luxembourg-ն է առաջին անգամ եթեր հեռարձակել «լիվերպուլյան քառյակի» երաժշտությունը։
Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)