Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Սոֆի Մխեյանն ու մի շարք հայտնիներ «կբարեւեն» մարդկանց` պահպանելով սոցիալական հեռավորությունը. երգչուհու նոր տեսահոլովակի բեքսթեյջն ու մանրամասները

17:31, 9 մայիսի

«Մենակ չես, ես եմ քեզ հետ»` այսպիսի ջերմ կոչով է Սոֆի Մխեյանը դիմում հանրությանը` իր հաղորդագրության կրողը դարձնելով նաեւ հայկական շոու բիզնեսի հայտնիներին: Երգչուհին շուտով կներկայացնի վերը նշված երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը. երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել են Դեր Հովան ու Արփի Շահնուբարյանը, իսկ տեսահոլովակի գաղափարը Սոֆիինն է: Հոլովակն ամբողջությամբ նկարահանվել է դրոնով, որը շրջել է Երեւանի մի շարք շենքերի պատշգամբներով` ֆիքսելով հայտնիների, նրանց ընտանիքների եւ, նույնիսկ, հարեւանների ջերմ բարեւներն ու էմոցիաները:

Սոֆին NEWS.am STYLE-ին պատմել է հետաքրքիր գաղափարի, դրա իրականացման, հայտնիների արձագանքի եւ նկարահանման հաճելի ու դժվար պահերի մասին:

Երգչուհին տեղեկացրեց, որ երգն ու տեսահոլովակը անսպասելի մուսայի արդյունք են եղել. ամեն ինչ ստեղծվել է կարճ ժամանակում, բայց մեծագույն ջերմությամբ, անկեղծությամբ ու սիրով:

«Կարանտինային օրերի շրջանակում, ինչպես բոլորը, ես էլ էի տանը...Ներքին հանգստություն ու լռություն կար մեջս, ինչ-որ բան անելու մուսա չէր գալիս: Միայն 25-30 օր անց ոգեշնչում ծնվեց ներսումս, զանգահարեցի Դեր Հովային ու խնդրեցի, որ ինձ ուղարկի երաժշտություն. այն նա գրել էր Արփի Շահնուբարյանի հետ` մոտ 4-5 տարի առաջ: Այդպիսով, ինձ ուղարկեց մեղեդին, որի մեջ շատ դրական ու լավ տրամադրություն զգացի, ջերմություն, դրական աուրա: Երաժշտությունը հենց լսեցի, զանգարահարեցի Ավետին, խնդրեցի, որ լսի, միգուցե, գաղափար եւ խոսքեր ծնվեն դրան համահունչ»,-պատմեց երգչուհին` հավելելով, որ ամենահետաքրքիրը տեղի է ունեցել այդ հեռախոսազանգից օրեր անց:

«4-5 օր անց առավոտյան արթնացա մի գաղափարով` որ երգը պետք է ունենա տեսահոլովակ, որը պետք է ամողջությամբ նկարահանվի դրոնով, որը կթռչի տարբեր շենքերի պատշգամբներով, կֆիքսի ջերմ բարեւներ ու այդ սերը կփոխանցվի բոլորին: Զանգահարեցի Ավետին ու պատմեցի մտածածս: Նա շատ ոգեւորվեց այդ մտքից ու երկու օր հետո զանգահարեց ու ասաց՝ «Արի երգդ տար»: Քանի որ արդեն գաղափարն ու ամեն ինչը կար, որոշեցի անպայման իրագործել այն, Դեր Հովային տեղյակ պահեցի, որ արդեն խոսքերը գրվում են, իսկ ընկերներիցս մեկին խնդրեցի, որ երգին պատրաստ լինելուն զուգահեռ արդեն դրոնով անենք նաեւ նկարահանումները: Ամեն ինչ միաժամանակ է արվել, ու իրականում, գուցե, ավելի շուտ նկարահանեինք տեսահոլվակը, եթե չլինեին անձրեւները, որոնք կխանգարեին թռչող սարքին»:

Տեսահոլովակում թռչող սարքը ղեկավարում է Սոֆին, եւ երբ այն անցնում է հայտնիների պատշգամբների կողքով, նրանք տեսախցիկի միջոցով իրենց բարեւն են հղում մարդկանց: երգչուհու խոսքով` նրանք առանց վարանելու համաձայնվել են լինել տեսահոլովակում եւ տարածել ջերմության ու սիրո գաղափարը.

«Իհարկե, ստեղծված իրավիճակը դժվար է բոլորիս համար. տեսահոլովակի հաղորդագրությունն էլ այն է, որ յուրաքանչյուրս պետք է փորձենք ժպտալ` անկախ խնդիրներից: Պետք է փորձենք միասին լինել, սեր ու ջերմություն տարածել: Իսկ հայտնիների գործոնը կնպաստի, որ այդ մեսիջն ավելի մեծ տարածում գտնի: Ի դեպ, նկարահանման ընթացքում պատշգամբներում եղել են նաեւ այլ բնակիչներ, որոնք ջերմ բարեւ են ուղարկել մեզ տեսնելիս, ու փորձել ենք նաեւ այդ կադրերը ֆիքսել: Եթե մարդիկ նայեն, ժպտան, տաքություն ու սեր գտնեն մեջը, ուրեմն` ստացվել է»:

Տեսահոլովակում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Դեր Հովան, Սարո Թովմասյանը, Նարինե Մանուկյանը, Սիլվա Հակոբյանը, Վահե Բեգոյանը, Անահիտ Կիրակոսյանը, Հրաչ Քեշիշյանը, Լուսինե Թովմասյանը, Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանը, Նիկ էգիբյանը, Սոնա Ռուբենյանը, Արամեն ու Աննան, Վարդան Բադալյանը, Արփի Շահնուբարյանը, Հրանուշ Եղոյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Կամո Թովմասյանը եւ Տիգրան Մնացականյանը: Նրանցից շատերին կտեսնեք ընտանիքների հետ:

«Նկարահանման ընթացքում պահպանել ենք նաեւ սոցիալական հեռավորությունը: Ես ոչ ոքի հետ անձամբ չեմ հանդիպել: Զանգահարել եմ շենքերին մոտենալիս ու խնդրել, որ դրոնի միջոցով ձեռքով բարեւ ուղարկեն: Յուրաքանչյուրն այս գաղափարին միանգամից համաձայնվել է:

Քանի որ հենց բարեւի գաղափարն է տեսահոլովակի հիմքում, ես առաջարկեցի, որ նրանց ընտանիքի անդամներն էլ լինեն կադրում, մնացածն արդեն իրենց ցանկությանն էի թողել:

Շատ անմիջական, շատ արագ ամեն ինչ ստեղծվեց: Ունեցել ենք նկարահանման 2 օր, ցերեկը 13:00-ից մինչեւ երեկոյան 18:00-ն էինք նկարում, քանի դեռ լուսավոր էր: Սա ինքնաբուխ, բայց ջերմություն ունեցող տեսահոլովակ է, որը ոչ միայն ինձ վարակեց, այլեւ ընկերներիս»,-պատմում է Սոֆին` խոստովանելով, որ նկարահանումը զերծ չի եղել նաեւ դժվարություններից:

«Դժվարությունները կապված էին թռչող սարքի հետ, քանի որ որոշ պատշգամբերին մոտ շատ լարեր կային ու պետք էր զգույշ լինել եւ ուշադիր: Շատ տեղերում այդ խնդիրն ենք ունեցել:

Ընդհանուր փորձեցինք ստանալ իրավիճակ, որ թռչող սարքը կառավարողը հենց ես եմ, թղթե ինքնաթիռը նետում եմ ու այն շրջում է քաղաքով մեկ, ամեն տեղից վերցնում է բարեւն ու շարունակում իր ճանապարհը...»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Սոֆին ինքն է հանդես գալիս ռեժսորի դերում: Երգչուհին նաեւ իր «Տեսիլք» տեսահոլովակի գաղափարի հեղինակն է, թեեւ համեստորեն նշում է` «Ինձ ռեժիսոր անվանել չեմ ուզում: Պարզապես, ստեղծագործությունն ինձ համար շատ թանկ էր, ինչից էլ ծնվեց տեսահոլովակի միտքը»:

Սոֆին նաեւ հավելեց, որ արդեն ունի պատրաստի եւս մեկ տեսահոլովակ` «Խորոտիկ» երգի հիման վրա: Երգչուհին այն կներկայացնի, երբ իրավիճակն ավելի կայուն լինի, մարդիկ էլ ազատ ու ապահով կարողանան հանդիպել միմյանց ժամանցային վայրերում ու պարել: Իսկ առայժմ առաջարկում է սպասել «Մենակ չես, ես եմ քեզ հետ» տեսահոլովակի պրեմիերային, որը կլինի շատ շուտով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սոֆի Մխեյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել