1. Դու թաքուն իմաստ ես փնտրում նրա յուրաքանչյուր խոսքում:
Տղամարդիկ կարող են շատ բան ասել եւ անել առանց հետին մտքի: Այն դեպքում, երբ կանայք կարող են ժամերով քննարկել տղամարդու ասածի կամ արածի բոլոր նրբերանգները: Դրե՞ց, արդյոք, սմայլիկ հաղորդագրության մեջ, որքա՞ն արագ արձագանքեց նամակին եւ այլն: Իհարկե, տղամարդկանց դժվար է հասկանալ, հատկապես՝ հարբերությունների սկզբում, ու երբ նա ոչ մի ուղիղ բան չի ասում: Բայց երբ նա չի զանգում ու չի գրում, եթե քեզ հետ պլաններ չի կառուցում, ապա գնա առաջ: Նա կամ զբաղված է կամ էլ դու նրան հետաքրքիր չես: Դու երբեք հաստատ չես իմանա, եթե չդադարես նրան կառչել:
2. Հարաբերություններից դուրս դու չունես քո կյանքը:
Ամբողջ կյանքդ մի կառուցիր մի հոգու շուրջ, եթե դու նրան ընդամենը մի քանի ամիս ես ճանաչում: Դու երկար ապրել ես առանց նրա, ուստի մի հրաժարվիր նրանից՝ ինչ ուզում ես: Մի մոռացիր ընկերների, կարիերայի, հոբբիի մասին: Տղամարդը, որին դու իսկապես հետաքրքիր ես, դա հաշվի կառնի: Իրականում նա նույնպես չի ուզում, որ դու միայն իրենով ապրես:
3. Դու հուսահատություն ես դրսեւորում:
Եթե դու նրան կառչում ես, դա ցույց է տալիս քո անինքնավստահությունը, ցածր ինքնագնահատականը: Հանգիստ թող նրան: Մի հետեւիր նրան սոցցանցերում եւ մի զզվացրու նրան:
4. Բացասական մտածողություն:
Խոսքը որոշակի արձագանք հրահրող հարցերի մասին է: Օրինակ՝ «Ինչո՞ւ այլեւս չես ասում, որ սիրում ես ինձ» կամ «Դու երեւի ուզում ես ինձնից բաժանվել...»: Պետք չէ ծամծմել, ուղիղ նրան հարցրու: Եթե ուզում ես, որ նա ազնիվ լինի, ինքդ էլ քեզ այդպես պահիր:
5. Դու փորձում ես նրան դավաճանել:
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ փորձում ես նրան մոտիվացնել ավելի լավը լինել կամ կատարելագործվել: Բայց ոչ մի տղամարդ չի ուզում, որ կինն իրեն ասի՝ ինչ եւ ինչպես անել: Նրա համար մայրիկ մի եղիր: Եթե քեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա իրեն պահում, ուրեմն դու ճիշտ մարդու հետ չես:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ