Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը «GQ» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ չի պատրաստվում սպորտով զբաղվել հանուն մկանների Բեթմենի դերում։
Դերսանը պարբերականի լրագրողների հետ զրուցել է՝ Լոնդոնում գտնվելով կարանտինի պայմաններում։ Երբ սահմանափակումներ են մտցվել, նա նկարահանվում էր ՄԵթ Ռիվզի նոր ֆիլմում։ Հարցին՝ արդյոք նա պահպանում է մարզավիճակը, Պատինսոնը պատասխանել է, որ արհամարհում է իր մարզչի հրահանգները, քանի որ չի ցանկանում «բոլորի համար վատ օրինակ ծառայել»։ «1970-ականներին դա ոչ ոք չի արել»,- ասել է նա։
Պատինսոնը հայտնել է, որ մարզիչն իրեն խնդրել է ինքնամեկուսացման ընթացքում Bosu գնդակն օգտագործել մարզումների համար, սակայն ինքը «գրեթե ոչինչ չի անում»։ Դերասանը հստակեցրել է, որ խստորեն հետեւում է սննդակարգին, որը ներառում է պրոտենիային փոշով վարսակի վաթիլներ եւ պղպեղով թունա ձուկ…
Դժվար է գտնել մարդու, որն ավելի կհամապատասխանի ինքնամեկուսացմանը, քան Ռոբերտ Պատինսոնը, գրում է պարբերականը։ Դերասանը, որը մայիսին 34 տարեկան է դարձել, ամբողջ կյանքում փորձում է մեկուսանալ արտաքին աշխարհից։ Ամբողջ ընթացքում, երբ նա չի աշխատում, նա ձգտում է թաքնվել բոլորից եւ առաջինը պապարացիներից։
«Ես հասկացա, որ բոլորն անպատրաստ էին այս իրավիճակին եւ ինքնամեկուսացման ընթացքում իրենց շատ խոցելի են զգում։ Դա զարմանալի է»,- նշել է Ռոբերտը։ Բեթմենի մասին նոր ժապավենի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին։
Աղբյուրը՝ GQ, «ՌԻԱ Նովոստի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով