Այսօր մեծն մաեստրո, անկրկնելի Շառլ Ազնավուրը դառնում է 96 տարեկան։ Մաեստորն շատ բան է հասցրել. ավելի քան 1000 երգ գրելու կատարել, մեծացնել ու դաստիարակել արժանի երեխաների, իր երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի իսկական հայրենասեր լինել… Բայց ամենակարեւորը. նա հասցրեց մեզ սովորեցնել անկեղծություն, մարդկայնություն ու սեր։ Պատահական չէ, որ շատ քննադատներ նրա ձայնը սիրո ձայն են անվանել։ Հենց դրանով էր համակված նրա ամբողջ ստեղծագործությունը՝ լիրիկական ու հեգնական, ողբերգական ու միեւնույն ժամանակ լի թեթեւ տխրությամբ, խորությամբ… Նա կարողանում էր հասնել նույնիսկ նրանց սրտերին, ովքեր իր ստեղծագործության երկրպագուները չէին։ Սա չէ՞ վարպետությունը։
Նա հիմա էլ երգում է մեր ներսում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքույթների եւ մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով...
Ազնավուրն 96 տարեկան է, եւ մենք, ինչպես միշտ, ասում ենք՝ ծնունդդ շնորհավոր, մաեստրո։ Եվ շնորհակալություն սիրո համար։ Օրվա ընթացքում NEWS.am STYLE-ը պարբերաբար կկիսվի նրա երաժշտությամբ, լուսանկարներով, հետաքրքիր փաստերով նրա կյանքից։
Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար