Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը սպասում է երեխայի ծնունդին։ Կադրերն արվել են լողափին, լուսանկարը մեկնաբանված չէ։ Լիլուն ու ամուսինը ջերմ գրկախառնված են։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլուն հայտնել էր, որ հղիության լուրն իմացել է մարտ ամսին: Երգչուհին խոստովանել էր՝ սկզբում հակասական զգացողություններ է ունեցել, քանի որ կարծել է՝ դեռ շուտ է երկրորդ երեխայի մասին մտածելը, բայց ժամանակի ընթացքում հարմարվել է այդ մտքին ու աժմ իրեն շատ երջանիկ է զգում. «Այս լուրին ավելի շատ սպասում էր ամուսինս: Ես՝ ինքս, սկզբում շփոթմունքի մեջ էի, դեռ պատրաստ չէի երկրորդ անգամ մայրանալուն, քանի որ մտածում էի՝ դեռ միայն Ռոբերտի խնամքով պետք է զբաղվեմ, իսկ հետո հասկացա, որ ավելի հետաքրքիր կլինի, որ երկու երեխաներիս միաժամանակ մեծացնեմ: Կամաց-կամաց սկսեցի հարմարվել այդ մտքին: Այժմ հաճելի զգացողություններ ունեմ: Շատ հուզվեցի, հատկապես, ամուսնուս էմոցիաներից, երբ իմացավ, որ բալիկի ենք սպասում: Նրա արձագանքը շատ էմոցիոնալ էր»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ