Ինչպես կսնվես, այդպես էլ անկողնում քեզ կդրսևորես: Սնվելու և սեքսի ախորժակները խիստ փոխկապակցված են:
Սեքսուալ հաղթանակներ նվաճելու նպատակով հավանաբար շատերը փորձած կլինեն ավանդական բոլոր հայտնի հնարքները: Այս հարցում մեծ դեր ունեցավ հատկապես «Ինն ու կես շաբաթ» էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը:

Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Այդ ձկներից են` կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաև մեր հանրահայտ իշխանը:
Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաև մրգերը: Արևելքում ցայսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը` սիրո գիշերից առաջ: Այս կարգի «օգնական» է համարվում նաև անանասը:
Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը և գազարը: Ընկույզը (հատկապես` սովորական, նուշը և պիստակը) պարունակում են վիտամինների և միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու. դրանք անփոխարինելի են հոգնածության և սթրեսների ժամանակ:
Շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան: Սեքսոպաթոլոգները այս տեսակետի հետ կտրականապես համաձայն չեն:
Հարբեցողությունը «ստիպում» է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը:
Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության և անպտղության:

Թունդ ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաև մեծ քանակությամբ գարեջուր կամ գինի խմելը սպառում է ֆոլաթթվի պաշարները: Օրգանիզմում նրա պակասի ախտանշաններն են` դյուրագրգիռություն, մոռացկոտություն, թուլություն, հոգնածություն, հաճախակի լուծ, գլխացավ և սեքսուալ ակտիվության նվազում: Այնպես որ, ինքներդ որոշեք` խմե՞լ, թե՞ ոչ:
Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է: Հարաբերությունից առաջ խորհուրդ է տրվում թեթեւ սնունդ ընդունել: Ճիշտ սնունդ ընդունելու դեպքում, բնականաբար, կարող եք բարելավվել նաեւ սեռական ֆունկցիան: Առաջին հերթին ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք: Այսինքն՝ ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդը՝ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան:
Սեռական ֆունկցիայի վրա դրական են ազդում մսեղենը, ծովամթերքը, սունկը: Մսեղենը ցանկալի է լինի ոչ տապակած, այլ շոգեխաշած: Ի դեպ, հիշեք, որ սեռական ֆունկցիայի վրա վատ են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները՝ գազավորված հյութերը, թեյը, սուրճը եւ, իհարկե, ծխախոտը: Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանակությամբ:
Իսկ դրանցից ամենապետքականը սեռական ֆունկցիայի համար E վիտամինն է, որին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված՝ անվանում են «վիտամին սեքս»: Վերջինն էլ շատ կարեւոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: Վիտամին E կա ցածրորակ հացերի մեջ, հացահատիկի, ընկույզի:

Սեքսուալ և վերարտադրողական ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ` ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու` Աֆրոդիտեի:
Նեխուր: Աֆրոդիզիակների շարքում այս բույսը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով «անկողնային վագրուհի» էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում:
Ընկույզ: Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու և սերմնաբջիջների որակը լավացնելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են «կրքի կորիզ»` իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում է սիրային լավագույն ուտելիքներից է նաև մեղրով պիստակը:
Ռեհան: Այս հոտավետ բույսը ցայտուն կերպով ուժեղացնում է սեռական ցանկությունը` լիբիդոն: Այդ տեսակետից այն խորհուրդ է տրվում պարտադիր և հաճախակի օգտագործել 50-ն անց մարդկանց:
Սոխն ու սխտորը բոլոր ժամանակներում էլ հայտնի են եղել իբրև սեռական ցանկության խթանիչներ: Այդ պատճառով իրենց հայրենիքում` Եգիպտոսում, սոխն ու սխտորը սուրբ բույսեր են համարվում:
Մեղր: Ինչո՞ւ է ամուսնական առաջին ամիսը կոչվում «մեղրամիս»: Որովհետեւ մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մի ամիս շարունակ մեղրաջուր էին խմում` իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով: Մեղրը հրաշալի միջոց է սերմնաբջիջների ակտիվությունը խթանելու համար:
Սմբուկը, ինչպես նաև լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր և հագեցած: Կարևորը` ամեն ինչը` չափի մեջ և ճիշտ ձևով: Միևնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում, ընդհակառակը, կարող է ընկճել:
Առողջ սերունդ եւ սեքսուալ լավ ախորժակ ունենալու համար ցանկալի է սննդակարգում ընդգրկել կաթնաշոռ, մեղր, ձու, ձուկ, հավի /տավարի/ միս: Հատկանշական է, որ վերոնշյալ սնունդը ցանկալի է ընդունել զատ-զատ և առանց հեղուկների հետ խառնելու, ինչպես սովորաբար մենք անում ենք:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը22:03, 28 հոկտեմբերի
«Ես միշտ կլինեմ քո կողքին». Լամին Յամալի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել «Ոսկե գնդակ»-ի «բեքսթեյջից»21:30, 28 հոկտեմբերի
Սիլվա Հակոբյանի ու դստեր՝ Միլայի զվարճալի զուգերգը (տեսանյութ)20:38, 28 հոկտեմբերի
«Կարծեցի՝ կատակ է». ո՞վ է ճանաչվել 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդը