Մարտին Instagram-ի աստղ Օքսանա Սամոյլովան հայտարարել էր, որ մտադիր է բաժանվել ռեփեր Ջիգանից։ Այդ ժամանակ էլ բազմազավակ մոր աջ ձեռքի մատից անհետացել էր ամուսնական մատանին։ Եվ հանկարծ, հունիսի 2-ին, նա կրկին սկսել է կրել «ամուսնության խորհրդանիշը»։
Օքսանայի Instagram-ում հրապարակված վերջին սթորիսներից մեկում (տեսանյութում Սամոյլովան խաղում է իր երեք ամսական որդու՝ Դավիթի հետ) շատ հետեւորդներ նրա ձեռքին նկատել են այդ մատանին, որը դեռ մի քանի օր առաջ չկար:
Օքսանայի այս արարքը հետեւորդների մոտ տարակուսանք է առաջացրել Ջիգանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Վերջին գրառումներից մեկում Սամոյլովան հաստատել է, որ շարունակում է ռեփերի մեկ հարկի տակ ապրել եւ հանուն իրենց չորս երեխաների լավ շփվում է նրա հետ: Ընդ որում Օքսանան հերքել է ամուսնու հետ հաշտվելու մասին լուրերը:
«Հիմա իսկապես ամուսնալուծության գործընթաց է ընթանում։ Մենք դեռ միասին ենք ապրում։ Մենք նախկինի պես սիրող մայրիկ եւ հայրիկ ենք մեր երեխաների համար։ Ես չեմ տառապում, չեմ տանջվում, դեպրեսիա չունեմ։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ես չեմ բարկանում ու չեմ նեղանում, ինձ համար միեւնույն է։ Մենք գերազանց շփվում ենք։ 10 տարվա ընթացքում դրա հետ կապված խնդիրներ չենք ունեցել եւ չունենք։ Մնացածը շատ մեծ հարցականի տակ է»։
Աղբյուրը՝ Сплетник
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է