ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակին զարմացնելու ցանկություն կառաջանա։ Հետեւաբար, լուրջ փոփոխությունների կդիմեք։ Օրինակ՝ կփոխեք ձեր սանրվածքը, ոճը կամ պահվածքը։ Կարեւոր է հիշել չափի մասին՝ ձեր ընտրյալին չվախեցնելու համար։
ՑԼԵՐ
Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի անձնավորությունն իր ուրույն ճշմարտությունն ունի, որը տարբերվում է ձեր տեսակետից։ Փորձեք հասկանալ նրան, հակառակ դեպքում շատ հավանական է, որ ձեր ուղիները կբաժանվեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հունիսի 8-ին ստիպված եք լինելու հասկանալ եւ ներկան, եւ ապագան։ Օրը հաճելի չի լինի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելի էակի համար։ Աստղերը չեն կարող հուշել, թե ինչպես եք հաղթահարելու ձեզ սպասվող դժվարությունները։ Ամեն ինչ ձեր ձեռքերում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կցանկանաք ցույց տալ եւ ապացուցել, թե որքան խելացի եւ ըմբռնող եք դուք, ինչն այնքան էլ դուր չի գա նրան։ «Չէ որ դա ակնհայտ էր հենց սկզբից» նախադասությունը կարող է բուռն արձագանք ստանալ, ինչը տարաձայնությունների պատճառ կդառնա։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Բարենպաստ օր է ձեր սիրելի անձնավորության հետ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք վայելելու համար։ Բայց չափավոր։ Չարժե կորցնել սթափ միտքն ու դատողությունը։ Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ ձեր արարքների դրդապատճառն ու առիթը։ Նա չի ցանկանա տալ իր ավանդական «ինչու՞» հարցը։ Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը սիրելի էակին բացատրելն է, որ դիմացինին պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հունիսի 8-ին ձեզ համար շատ կարեւոր կլինի գուշակել, թե իրականում ինչ է ցանկանում ձեր սիրելի էակը։ Դրանից հետո մնում է միայն կատարել նրա երազանքը՝ հաճույք եւ երջանկություն պարգեւելով սիրելիին։ Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվել գուշակել նրա միտքը, ձեր փորձն անգամ բարձր կգնահատվի նրա կողմից։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք միանգամայն կարող եք շփոթել ձեր սիրելիներից մեկին մյուսի հետ: Ստիպված եք հիշել ում ինչ եք պատմել եւ, ամենակարեւորը, նրանց անունները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունն այսօր: Ձեզ նայելով` մարդիկ կմտածեն, որ երջանիկներ իսկապես լինում են:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք կպարզեք, որ ձեր սիրելիին ինչ-որ բան դուր չի գալիս ձեր պահվածքի կամ բնավորության մեջ, սակայն երկար ժամանակ նա չէր համարձակվոււմ ասել ձեզ այդ մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելին ստիպված չի լինի երկար համոզել ձեզ երեկոն չանցկացնել տանը, այլ միասին ինչ-որ տեղ գնալ: Կարեւորը` արագ որոշել, թե ուր:
ՁԿՆԵՐ
Մի փորձեք սիրելիի հետ ձեր հարաբերություններին անվանում տալ: Պարզապես վայելեք այն էներգիան եւ ջերմությունը, որը տալիս են այդ հարաբերությունները ու ամեն ինչ արեք, որպեսզի դա շարունակվի:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը