Հայաստանի հանդեպ պրոդյուսեր եւ երգչուհի Անժելիկա Ալֆերովա-Հարությունյանի անսահման սիրո մասին հայտնի է ոչ միայն նրա հարազատներին եւ մտերիմներին: Մեր երկիրն ընկալել այնպես, ինչպես նա, ոչ բոլորն են կարող: «Հայաստանն իմն է: Չեմ կարող ոչինչ առանձնացնել: Ինձ նյարդայնացնում է, երբ մարդիկ, ովքեր խառն ազգություն ունեն, ինձ ասում են. «Դու նստիր Ռուսաստանում, դու հայուհի չես»: Իսկ ես նույնիսկ վիրավորվում եմ, երբ ինձ ասում են, որ ռուս եմ»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ նախորդ զրույցի ընթացքում պատմել էր Անժելիկան:
Պարզվում է՝ Հայաստանի հետ բաժանումը նույնպես երգչուհին երկար տանել չի կարողացել եւ մի քանի ամիս անց վերադարձել է: Բայց եթե նախորդ այցելության ընթացքում ժամանակը քիչ էր, ապա այս անգամ այն բավարար էր՝ հիշարժան վայրերում շրջելու եւ Ստեփանավանում պապենական տունը գտնելու համար: Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:
Անժելիկա, Դուք բոլորովին վերջերս էիք Երեւանում: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում:
Այս անգամ ամուսնուս՝ Եւգենիի հետ եմ եկել: Եւ նա նույնպես անչափ հավանել է քաղաքը: Իսկ Երեւանը նույնքան հիասքանչ է: Եվ յուրաքանչյուր անգամ ժամանելիս այն ինձ ավելի հարազատ ու սիրելի է դառնում:

Ինչպես եւ Հայաստա՞նը:
Այո, ինձ համար այն նման է անընդհատ բացվող քաջվարդի կոկոնի, որը հիասքանչ նուրբ գույն եւ կախարդական բույր է արձակում: Հայաստանն ինձ համար իմ ժառանգական ազատության խորհրդանիշն է, երկիր, որտեղ ես ինձ զգում եմ՝ ինչպես ձուկը ջրում: Այն իմ տարերքն է:
Դուք եղել եք Ստեփանավանում, գտել Ձեր ընտանիքի տունը: Կմանրամասնե՞ք:
Ես ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, իսկ Ստեփանավանի տանը ծնվել են իմ հայրն ու եղբայրը: Այդ տուն է, որտեղ իմ ծնողները 5 տարի ապրել են, տուն, որտեղ ամբողջ կյանքում ապրել են իմ տատն ու պապը: Ես միայն հասցեն ունեի: Փողոցը, փառք Աստծո, չեն անվանափոխել, եւ ես մեր տունը գտա Չայկովսկու փողոցում: Այն չէր փոփվել այն ժամանակներից, երբ վերջին անգամ եղել էի այնտեղ՝ 32 տարի առաջ:


Իմ հարեւանուհին, ով դայակություն էր անում ինձ, անունով կանչեց: Ինչպե՞ս կարող էր ինձ ճանաչել: Ես բացականչեցի՝ Ժենյա մորաքույր, եւ մենք գրկախառնվեցինք: Նա բարձրահասակ, գեղեցիկ կին է՝ երկնագույն աչքերով, եւ մնացել էր նույնքան վառ կին, որքան 30 տարի առաջ: Ես նրա մեջ անմիջապես ճանաչեցի ե՛ւ իմ հարեւանուհուն, ե՛ւ իմ դայակին: Նույն դարպասը, նույն սանդուղքն ու մեր խնձորենին, որն արդեն շատ ծեր է, բայց ամուր արմատներ ունի:


Ես երջանիկ եմ, եւ հիմա շատ եմ ցանկանում վերադարձնել մեր տունը: Կսպասեմ հարմար պահի:
Իսկ ուրիշ որտե՞ղ եք հասցրել լինել:
Սեւանում, Սուրբ Գայանե եկեղեցում, Գոռ եւ Վարսա Սուջյանների հիասքանչ հարսանիքին, եւ իմ սիրելի Կասկադում: Մորաքրոջս, քեռուս եւ եղբորս տանը:
Ինչպե՞ս են ընթանում հայերենի դասերը:
Առայժմ դանդաղ, քանի որ գրեթե ամբողջ ժամանակս դստերս եմ նվիրում: Բայց փորձում եմ:
Ի՞նչ չեք հասցրել Հայաստանում անել, որն անպայման կցանկանայիք:
Վերադարձնել պապենական տունս: Եվ շարունակել Jazz Parking Yerevan-ը, քանի որ Հայաստանում մեծ թվով հրաշալի երաժիշտներ ու երգիչներ կան: Մենք պատրաստ ենք, հիմա հերթը Հայաստանինն է:
Իսկ Jazz-Parking-ը մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունի:
Նապոլեոնական:
Սեպտեմբերին Երեւանում ելույթ են ունենալու Մերաբովները: Համերգին մասնակցելու եք՝ Jazz-Parking-ի անդամներին աջակցելու նպատակով:
Կարծում եմ՝ այո: Ծրագրում եմ:
Ժողովրդին ասելու բան ունե՞ք:
Մի' հեռացեք Հայաստանից: Պահպանեք եւ սեր ստեղծեք ձեր Հայրենիքի հանդեպ: Այստեղ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ կա:
Զրուցեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի
