Ռուսաստանում հայտնի շոումեն Միխայիլ Գալուստսյանը դարձել է ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդման հյուրը։ Դերասանը հանդիսատեսին պատմել է իր նոր ծրագրերի մասին ու ներկայացրել իր երաժշտական ու հումորային ալտերէգոյի՝ СуперЖоriк-ի՝ նոր թողարկված «Золото» տեսահոլովակը։
«Այդ կերպարն ինձանում վաղուց էր ապրում։ Ես հասկանում եմ, որ սա հնչում է որպես որոշակի բիպոլյարություն։ Ես միշտ երգել եմ, բայց երբեք չեմ ընդգծել դա։ Ես ինձ երգիչ չեմ համարում, ես պարզապես երգերի կատարող եմ։ Երգիչն առավել լուրջ, կշիռ ունեցող բան է։ Օրինակ՝ Պոլինա Գագարինան։ Իսկ ես պարզապես երգերի կատարող եմ։ Հիմա Super Жorik-ն իր երգերով ժանրի ստեղծող է, որը ես պատրաստում են առաջախացնել՝ «Էլեկտրոկովկաս», «մանղալդենս»։ Այդ երգերն ուրախություն են բերում, եւ ոչ մի լուրջ պատճառ չկա։ Super Жorik-ը Չայկովոսկու ու Բախի ավանդույթները շարունակողը չէ, նա պարզապես զբաղեցրել է իր նշաձողը»,-ն ընդգծխել է Միխայիլը։
40-ամյա Գալուստյանն Ուրգանտին նաեւ խոստովանել է, որ հիմա աշխատում է արտասովոր՝ գրողի դերում։ Այս տարի նա գրում է եւ հրատարակության է պատրաստում իր ինքնակենսագրականը, որում կներկայացնի իր հաջողակ կարիերայի պատմությունը։ «40-ը բոլորել եմ, ժամանակ է գիրք գրել։ Այն ինքնակենսագրական կլինի՝ հաջողության պատմություն։ Հիմա այս ժանրերը հայտնի են։ Գիրք իմ, իմ կյանքի, մեծանալու մասին, այն մասին՝ ինչպես եմ ես վերաբերում այս կամ այն իրավիճակներին»,- ասել է շոումենը։
Բացի այդ՝ դերասանը երկրպագուներին ուրախացրել է նորությամբ այն մասին, որ վերադառնում է լիամետրաժ կինո։ Միխայիլին հրավիրել են նկարահանվել պատմական կատակերգությունում, որի ռեժիսորն Իլյա Կուլիկովն է, որն առավել հայտնի է որպես «Ոստիկանը Ռուբլյովկայից», «Չեռնոբիլ. մեկուսացման գոտի», «Քարե ջունգլիների օրենքը» սերիալների հեղինակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է