ԽՈՅԵՐ
Այսօր կոնֆլիկտները ձեր եւ ձեր սիրելիի կյանքի անբաժան մասը կլինեն: Դուք ոչինիչ չեք անի դրանք ստեղծելու համար, ամեն ինչ ինքնընստինքյան կստացվի: Մի տխրեք` դրանք նույնքան արագ կհարթվեն, որքան արագ որ առաջացել են:
ՑԼԵՐ
Մի խուսափեք տնային աշխատանքից: Երեւում է` դուք երկար ժամանակ է, ինչ չեք զբաղվել տնային գործերով, քանի որ այսօր դրանք բավականին շատ են կուտակվել: Ամեն դեպքում, պարտաճանաչ կերպով կատարեք այդ աշխատանքը, քանի որ ձեր փոխարեն ոչ-ոք այն չի անելու:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ցույց տալ, թե որքան կայացած եւ ինքնուրույն մարդ է նա` ցանկանալով, որ դուք իրենով հպարտանաք: Սակայն նրա այս պահվածքը ձեր մեջ կարող է հակառակ էմոցիաներ առաջացնել, որոնք դուք խնամքով կթաքցնեք սիրելիից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա հասկանալ, թե ինչ եք դուք մտածում ձեր համատեղ կյանքի եւ հարաբերությունների մասին: Աշխատեք ձեր մտքերը պարզ ձեւակերպել, որպեսզի նրա կողմից թյուրըմբռնում տեղի չունենա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր լավ կանեք մոռանաք ձեր անձնականը եւ հեռու գտնվեք սիրելիից: Աշխատեք նրա հետ շփումն այսօր հասցնել մինիմալի: Երբեմն բոլորիս էլ պետք է միայնակ մնալ եւ անհատականություն մեզ զգալ, ոչ թե լինել ինչ-որ մեկ երկրորդ կեսը:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ինչ էլ ասեք, բոլորին կթվա, թե հումոր եք անում: Այնպես որ` լուրջ խոսակցություններ մի պլանավորեք, այլապես ոչ մի ցանկալի ադյունքի չեք հասնի, պարզապես, կծիծաղեցնեք սիրելիին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր զբաղվածությունը կկլանի ձեր ողջ ուշադրությունն ու ժամանակը: Սիրելիի եւ նրա խնդիրեների համար ազատ ժամանակ չեք ունենա: Սակայն աշխատեք չանտեսել նրան, եթե չեք ցանկանում անձնական կյանքում անհարթություններ ունենալ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ոչ միշտ է առաջին պարզ թվացող լուծումը համարվում խելամիտ: Այնպես որ` խուսափեք որեւէ մեկին խորհուրդներ տալուց: Իսկ եթե որոշել եք սիրելիին օգնել խորհուրդով, ապա լավ մտածեք նախքան այն հնչեցնելը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր կյանքում խորհրդանշական դեր կկատարի «երեք» թիվը: Հնարավոր է` ձեզ հանդիպած երրորդ անձնավորությունը դառնա ձեր կյանքի կեսը, կամ էլ միգուցե նրան հանդիպեք երրորդ համարի երթուղայինի մեջ: Մի խոսքով, այսօր ուշադիր եղեք ձեզ պատահած «երեքներին»:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք ձեզ բավականին անտակտ եւ վատ կպահեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, խղճի խայթը վաղ թե ուշ զգացնել կտա, սակայն աշխատեք այնպես վարվել, որ հետո չղջաք ձեր արարքներրի համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր վրա այնքան գործեր կկուտակվեն, որ մի պահ կմոռանաք անձնական կյանքի եւ սիրելիի մասին: Սա կտխրեցնի ձեր սիրելիին, այնպես որ` ամեն դեպքում նրա համար մի քանի րոպե գտեք:
ՁԿՆԵՐ
Այսօր դուք դժվարությամբ կհամաձայնեք անել մի բան, որը կտրուկ կփոխի ձեր կյանքը` մտածելով, որ, միգուցե, ամեն ինչ ավելի խճճվի: Սակայն հիշեք` ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են