NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հետաքրքիր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Գոռ Վերբինսկիի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալի սնդուկը»-ի մասին է (2006թ.)։ Եվ այսպես.
1.Ֆրանշիզայի երկրորդ եւ երրորդ մասերը նկարահանվել են միաժամանակ։ Ժապավենների բյուջեն կազմել է 450 մլն դոլար։
2.Ջեքին նավին գամելու գաղափարը պատկանում էր Քիրա Նայթլիին։
3.Հսկա անիվի բարձրությունը, որի վրա հերոսները մարտնչում են, կազմել է 5.5 մետր, իսկ քաշը՝ 815 կգ:
4.Դեբյուտային ուիքենդում ֆիլմը հյուսիսամերիկյան վարձույթի նոր ռեկորդ է սահմանել. դրամարկղը կազմել է 135,6 մլն դոլար: Ռեկորդի նախորդ դափնեկիրը եղել է «Սարդ-մարդը» ֆիլմը (114,8 մլն դոլար)։
5.«Մեռյալի սնդուկը» դարձել է «Disney» ստուդիայի առաջին կինոնկարը, որում ցուցադրել են կինոընկերության նորացված լոգոտիպը:
6.Խաղը, որը խաղում են Ուիլն ու Դեւի Ջոնսը, կոչվում է «ստախոս»։ Այս խաղը նման է քարտերի պոկերի, քանի երկուսում էլ առկա են բլեֆի տարրեր։
7.«Տորտուգա» բառը, որը հայտնվում է նավի վրա, գրված է նույն տառատեսակով, ինչ «Disney» ընկերության լոգոտիպը։
8.Ուիլմի փոթորիկի պատճառով ամբողջ նկարահանող խումբը տարհանվել է Լոս Անջելես։
9.Դեւի Ջոնսի դերի համար քննարկվել են Քրիստոֆեր Ուոկենի, Ջիմ Բրոդբենտի, Իէն Գլենի եւ Ռիչարդ Է. Հրանտի թեկնածությունները: Ի վերջո, դերը ստացել է Բիլ Նային։
10.Ռեժիսոր Թիմ Բերթոնը ոչ մեծ մասնակցություն է ունեցել ֆիլմի վրա աշխատանքին՝ մի քանի էսքիզներ կատարելով «թռչող հոլանդացո» թիմի մի քանի անդամների արտաքին տեսքի դիզայնի համար:
11.Ջեք Ճնճղուկի «Баночка с землицей, баночка с землицей» արտահայտությունը Ջոնի Դեփի լիակատար իմպրովիզացիա է, ուստի դերասանների դեմքերին զարմանքը իրական է:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է