Այն, որ Քոբուլեթին (դե՝ նրա հարակից գյուղերը նույնպես) վաղուց արդեն վերածվել է հայկական հերոս-քաղաքի, որտեղ ամեն ամառ պետք է հանգստանա իրեն հարգող յուրաքանչյուր հայ, հայտնի է բոլորին: Չբավարարվելով մեր կապուտակ Սեւանով, մենք գնացքով կամ ավտոմեքենայով շտապում ենք այնտեղ, որտեղ կարելի է լողալ մարդկանցով լի ծովում՝ միաժամանակ փորձելով խուսափել տարատեսակ աղբից (ինձ նույնիսկ միջադիրներ հանդիպեցին): Այսպես ահա, տրամադրվելով՝ ես մեկնեցի արձակուրդի: Շտապեմ ներկայացնել տպավորություններս…
Տեղի բնակիչները շատ հյուրընկալ են, բայց եւ չափազանց հեռու են բիզնեսից: Եթե Քոբուլեթին Հայաստանի տարածքում լիներ, վաղուց արդեն ճանաչված հանգստավայր կդառնար՝ հսկայական քանակությամբ ժամանցի վայրերով: Իսկ ներկայում այդ քաղաքում կարելի է զվարճանալ՝ օդապարիկով թռչելով, բանան նստելով (փչովի նավակ, որը ծովում մի շրջան է անում, իսկ ափի մոտ քեզ ջուրն են գցում), դիսկոտեկ գնալ եւ տարատեսակ, բավական թանկ հուշանվերներ գնել: Ի դեպ՝ հուշանվերների մասին. ասում են՝ վերջին 5 տարիների ընթացքում տեղացիները ոչ մի նոր բան չեն մտածել: Գուցե արդեն ժամանա՞կն է: Հայաստանում, թերեւս, բոլորն արդեն եղեգից գավաթ ունեն՝ «Քոբուլեթի 20хх» մակագրությամբ, խեցիներ եւ Վրաստանից մագնիս:
Այս տարի եղանակի հարցում ոչ բոլորի բախտը բերեց: 10-օրյա արձակուրդի ընթացքում մեզ հաջողվեց ընդամենը 2 օր վայելել արեւի ջերմությունը: Մնացած 8 օրն այնպիսի հորդառատ անձրեւ էր, որ ստիպված էինք անձրեւանոց գնել, որպեսզի կարողանանք գոնե մինչեւ խանութ հասնել՝ ուտելու բան գնելու: Լավ է, որ գոնե մեր հարեւանները՝ Թբիլիսիից Նինոն եւ Խաթունան, հետաքրքիր աղջիկներ էին եւ հնարավոր էր երեկոյան ժամանակ անցկացնել ու երեւակայել, որ ամպրոպի ձայնը հրավառություն է:
Առանձնատան բակում, որտեղ մենք ապրում էինք, հսկայական ջրափոս էր գոյացել: Դուստրս, ով անցյալ տարվանից մոռացել էր, թե ինչպիսին է այդ ծով կոչվածը, նայելով ջրափոսին՝ հարցրեց. «Մայրիկ, մենք այստե՞ղ ենք լողանալու: Սա՞ է ծովը»: Փոքրիկիս խոսքերը մարգարեության նման հնչեցին, քանի որ գրեթե ամբողջ ժամանակ ստիպված էինք նայել այս հսկայական կեղտոտ ջրափոսին, իսկ անցնող ավտոմեքենաները մի քանի անգամ հասցրեցին մեզ ողողել անձրեւաջրով:
Բայց Քոբուլեթիում ամենից ահավորը որոշ հայերն են, ովքեր կուլտուրայով զիջում են, թերեւս, նաեւ Նոր Գվինեայի պապուասներին: Ոչ մի դաստիարակություն, չափի զգացողություն: Նման մի ընտանիքի հետ ստիպված եղանք առնչվել:
Իջեւանելով խաղաղ առանձնատանը, ուր նույնիսկ ավտոմեքենաների աղմուկը չէր հասնում, մենք չէինք էլ կասկածում, որ երկու օր անց 2 մեքենայով մեզ է միանալու Արթիկի «էլիտան»: Ժամանելով գիշերվա ժամը 1-ին եւ, ամենայն հավանականությամբ, մոռանալով, որ իրենցից բացի այս քաղաքում էլի մարդիկ կան, նրանք մոռացան անջատել երաժշտությունը: Նույնիսկ ես, որ շփվում եմ հայկական շոու-բիզնեսի տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, նման «մուղամ» չէի լսել:
Քաղաքավարի խնդրեցի անջատել երաժշտությունը, քանի որ 3 տարեկան դուստրս ջերմությամբ պառկած էր, եւ գնացի սենյակ: Արթիկյան էլիտան չանտեսեց խնդրանքս եւ հրաշքով երաժշտությունը դադարեց:
Մտածելով, որ նրանց հետ, ամեն դեպքում, հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել, տանտիրուհին սենյակներ տրամադրեց:
Հաջորդ առավոտ տունը կերպարանափոխվել էր: Բացի այն, որ նրանք իրենց սենյակներ տարան այն ամենը, ինչ «սխալ էր դրված» միջանցքում՝ նույնիսկ չմտածելով, որ դրանք ուրիշինն են, ինչպես նաեւ գրավեցին 2 զուգարանները եւ այնպես կեղտոտեցին, որ այլեւս անհնար էր այնտեղ մտնել, սկսեցին նաեւ խոհանոցում տանտիրոջ նման զգալ: Մինչ կանայք զբաղված էին գազօջախի մոտ, հայրն ու որդիները դուրս եկան բակից եւ դարպասի մոտ պպզելով՝ սկսեցին ծխել: Պատկերն այնքան սարսափելի էր, որ խեղճ տանտիրուհին, չդիմանալով, սկսեց բողոքել:
Ցերեկը նրանք ճաշում էին միայն բակում՝ երաժշտությունն այնքան բարձրացնելով, որ վերոհիշյալ Նինոն՝ Թբիլիսիից, անընդհատ կարծում էր, որ հայկական հարսանիքում է: Հանգստի եւ խաղաղության մասին երազելն անգամ իզուր էր… Այդ ոգով նրանք ապրեցին եւս մեկ օր՝ իրենց հետեւից չմաքրելով, ամենուր աղտոտելով եւ ճաշասեղանի մոտ ոտքերի եղունգները կտրելով: Ի վերջո Մզիան (տանտիրուհին) չդիմացավ եւ վռնդեց նրանց: Ընդ որում, արթիկյան էլիտան կարողացավ նրանից նույնիսկ որոշ գումար հետ վերցնել: Ափսոս, որ չհասցրեցի նրանց լուսանկարել եւ ժողովրդին ցույց տալ իրական հերոսներին…
Այս կերպ էլ հայերի հետ մեր շփումն ավարտվեց: Մենք նրանց հանդիպում էինք միայն սրճարանում, փողոցում կամ ծովափին, բայց ձգտում էինք ուշադրություն չդարձնել որոշ սարսափելի մանրամասների, որոնց մասին նույնիսկ գրելն անհարմար է:
Հարկ է նկատել, որ այս տարի հանգստացողները շատ էին: Եվ երբ արեւը դուրս եկավ, լողափին ազատ տեղ գտնելն անհնար դարձավ: Ինչ վերաբերում է ծովին. այստեղ հիշեցի քրոջս հանճարեղ արտահայտությունը, որ ասաց ծով մտնելիս. «Ապա շարժվեք, տեղ տվեք, ցանկանում եմ առաջ անցնել»:
Ահա եւ Քոբուլեթիում այս ամռան մեր արկածները: Փոխարենն անձրեւի պատճառով սենյակում նստելու ընթացքում սովորեցի ճանապարհային երթեւեկության բոլոր կանոնները եւ շուտով պատրաստվում եմ քննություն հանձնել՝ վարորդական իրավունք ստանալու համար: Հաջողություն մաղթեք ինձ…
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան