Մեգան Ֆոքսի երկրպագուները քննարկում են Ջիմի Քիմելի անվայել կատակն ու բոյկոտում են ռեժիսորներին, որոնք օգտագործել են Մեգանի սեքսուալությունը, ապա ոչնչացրել նրա կարիերան։
Օրերս համացանցում տարածվել է հարցազրույցը, որը դերասանուհին տվել է դեռ 2009թ.-ին։ Հյուրընկալելով Ջիմի Քիմելին՝ նա պատմել է Մայքլ Բեյի մոտ իր նկարահանումների փորձի մասին «Վատ տղաներ 2» ֆիլմի էպիզոդում։ Մեգանն այդ ժամանակ 15 տարեկան է եղել․
«Նրանք այդ տեսարանը նկարահանում էին ակումբում։ Եվ նրանք ինձ ներս տարան։ Ես գծավոր ու աստղերով բիկինի էի կրում, կարմիր, կովբոյական գլխարկ եւ մոտավորապես 15 սմ բարձրությամբ կոշիկներ։ Ռեժիսորը հավանության արժանացրեց կերպարը, սակայն խմբի տղաներն ասացին նրան. «Նա ընդամենը 15 տարեկան է, մենք չենք կարող նրան նստեցնել բարի մոտ եւ բաժակը ձեռքին տալ»։ Նա լուծեց այդ խնդիրը՝ ինձ ներառելով տեսարանում, որում ես պարում էի։ Ես 15 տարեկան էի, տասներորդ դասարանում։ Բայց դա օրինակ է, թե ինչպես է աշխատում Մայքլ Բեյի ուղեղը»։
Քիմելը խայթելով կատակել է, որ հանդիսատեսի մի մասը դեռ ազնվություն ունի ճնշելու անվայել մտքերն այդ էպիզոդը դիտելիս։ «Այո՛, դա օրինակ է, թե ինչպես է աշխատում մեզանից յուրաքանչյուրի ուղեղը։ Բայց մեր մի մասը ազնվություն ունի ճնշել այդ մքտերն ու ձեւացնել, թե դրանք գոյություն չունեն»։
Հոլովակը մի քանի պատճառով սարսափեցրել է Twitter-ի օգտատերերին։ Նրանց վշտացրել է Մեգանի պատմությունը «Վատ տղաները 2»-ի նկարահանումների մասին, քանի որ նրանց կարծիքով՝ Մայքլ Բեյը դեռահասա Ֆոքսին սեքսուալիզացիայի է ենթարկել։ Բացի այդ՝ նրանց դուր չի եկել Ջիմի Քիմելի արձագանքը դերասանուհու պատմությանը. հյուրին կարեկցելու փոխարեն նա կատակել է։
Մեգանն իր հերթիան հրապարակում է արել՝ կոչ անելով քննադատական հարձակումներ չգործել ռեժիսորի վրա։
Լուսանկարները՝ WireImage, Nathan Congleton/NBC/NBCU Photo Bank via Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն