Street-style-ը Լոս Անջելեսի արեւմտյան ափի սերֆինգիստների եւ սքեյթբորդիստների՝ 1970-ականների վերջի եւ 1980-ականների սկզբի մշակույթի մաս է համարվում: Ներառելով հիփ-հոփի եւ DIY-ի ենթամշակույթի տարրեր՝ street-style-ը կամ streetwear-ը դարձել է երիտասարդ, անկախ ամերիկացու հագուստ, որը ցանկանում է նորաձեւ եւ նորաոճ տեսք ունենալ, բայց եւ առանձնապես մեծ գումար չծախսել թանկ հագուստ գնելու համար: Այդ հագուստ էր, որը ոչ ոք չէր ստեղծում, այն որոշակի զարգացում է ապրել՝ ամերիկյան հանցավոր թաղամասերից եւ Լոս Անջելեսի լողափերից անցնելով ժամանակակից նորաձեւության ամսագրերի էջեր: Մեր օրերում Street-style-ի միտումները քննարկում են նորաձեւության բլոգներում եւ այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Vogue-ը կամ WWD-ն: Street-style-ի սիրահարներ են շոու-բիզնեսի աստղերը, այդ թվում՝ Ռիտա Օրան, Բեյոնսեն, Ռիհանան եւ Կառա Դելեւինը:
Սակայն 30-40 տարիների ընթացքում քաղաքային նորաձեւությունը պատռված կիսատաբատով եւ պարզ մարզաշապիկով երիտասարդին վերափոխել է նոր, նորաձեւ եւ նույնիսկ փոքր-ինչ գլամուր մարդու, ով առանց նորաձեւության ապրել չի կարող:
Street-style-ը ներկայում բաժանում են մի քանի տեսակի, որոնք էլ կապվում են որոշակի քաղաքների ու երկրների հետ: Օրինակ՝ Լոնդոնի արվարձանների նորաձեւության երիտասարդ սիրահարի հագուստը խիստ տարբերվում է այն հագուստից, որն ընտրում է նյույորքյան Բրուքլինի բլոգերը: Մեծ դեր է խաղում նաեւ այն վայրերի կլիման, որտեղ ապրում են street-style-ի սիրահարները:
Այս ամռան ավարտի մոտենալու հետ, որից ոչ ոք չի ցանկանում բաժանվել եւ զգեստապահարանը լցնել աշնանային տխուր հագուստով, NEWS.am STYLE-ի թղթակիցը կազմել է 1970-80-ականների կալիֆորնիական Street-style-ի ամենադասական կերպարները: Նման հագուստով ցուրտ աշնան նախաշեմին դեռեւս կարելի է շրջել քաղաքում:
Գրիգոր Ավետիսյան





Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել