Երգչուհի Ռիտա Դակոտան առաջին անգամ բացահայտել է 32-ամյա ռեժիսոր Ֆյոդոր Բելոգայի հետ սիրավեպի մանրամասները։ Սիրահարների միջեւ կայծն առաջացել է արդեն իսկ նախորդ տարվա նոյեմբերին, երբ նրանք ԱՄՆ-ում են գտնվում, սակայն արդեն իսկ հունվարի սկիզբին արտիստը մնացել է Ֆյոդորի մոտ Բալիում։
«Մենք արդեն իսկ նոյեմբերից՝ LA-ից, կապվել էինք, ժամերով խոսում էինք հեռախոսով եւ ամեն ռոմանտիկ բան, սակայն որոշել ենք որպես օր նշել հունվարի 2-ը, երբ ես հասա Դենպասար»,- ասել է «Фабрика звезд»-ի աստղը։
Երգչուհին խոստովանել է, որ ոչ մի կերպ չէր սպասում, որ իր եւ Բելոգաեւի սիրավեպից կարող է ինչ-որ լուրջ բան ստացվել։ Արդյունքում զույգը միասին է արդեն կես տարի եւ հունիսի երկուսին նրանք արդեն կնշեն հոբելյանը։
«Այսօր ուղիղ կես տարի է, ինչ ես գնացի այս հիանալի մարդու մոտ երկու մեծ ճամպրուկով, առհասարակ հրաժարվելով ապագայի համար ինչ-որ բան ծրագրել (որը «համատեղ» բառով պարզապես անհնար էր թվում) եւ մնացի»,- ասել է Դակոտան։
Այս պահին սիրահարները Մոսկվայում են, ուր ստիպված են եղել մնալ կորոմավիրուսի հետեւանքով փակված սահմանների պատճառով։ Սակայն Դատոկան այդ պատճառով առանձնակի ապրումներ չունի եւ արդեն իսկ ծրագրում է, թե ինչպես են ինքն ու Ֆյոդորը նշելու կարեւոր օրը։ «Մինչեւ գիշեր սպորտային կոստյումներով կենտրոնում կզբոսնենք՝ ձեռք ձեռքի բռնած դեռահասների նման։ Եվ նույնիսկ հնարավոր է՝ ինքնաշարժ վարենք։ Եվ պիկնիկ կազմակերպենք»,- ասել է արտիստը։
Ի դեպ, 2018թ.-ին Ռիտա Դակոտան սկանդալով բաժանվել է Վլադ Սոկոլովսկիից, որի հետ ամուսնացած է եղել երեք տարի եւ մեծացրել է դստերը՝ Միային։ Պարզվել է՝ արտիստը դավաճանել է կնոջը, ինչը նրա համար մեծ հարված է եղել։
Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը