Բրեդ Փիթի նոր ընկերուհուն արդեն վաղուց նրա սիրելին են անվանում։ Դերասանուհի ու նկարչուհի Ալիա Շոկաթը 25 տարով երիտասարդ է Փիթից։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նա հայտարարել է, որ վաղուց էր ցանկանում հանդիպել «հոր ընկերների» հետ։ Ալիան հենց այդպես է կատակում յուրաքանչյուր անգամ, երբ նրան հարցնում են տարիքային մեծ տարբերության մասին։
Հոլիվուդյան աստղի սիրտը գրավելու երկրպագուների հույսերը չքացան, երբ Բրեդ Փիթը կարանտինի ընթացքում հանդիպել է Շոկաթին։ Ըստ ամենայնի՝ զույգը չի էլ պատրաստվում բաժանվել։ Դա են վկայել լուսանկարները, որոնք արվել են պապարացիների կողմից։
Մի քանի ամիս անց Ալիան որոշել է առաջին անգամ խոսել իրենց հարաբերությունների մասին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նկարչուհին պաշտոնապես հայտարարել է, որ չի հանդիպում Բրեդ Փիթի հետ։ Շոկաթի խոսքով՝ իրենց հարաբերությունները չի կարելի ռոմանտիկ անվանել, դրանք նման են երկու, միմյանց շատ մտերիմ մարդկանց ընկերական կապի։
Թեեւ շատերը Շոկաթին Փիթի հետ նկատել են անցյալ տարի, զույգը վաղուց է ծանոթ։ Ալիան հայտարարել է, որ դերասանի հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ։ Հանդիպումը տեղի է ունեցել նրանց ընդհանուր ընկերոջ՝ ռեժիսոր Սփայք Ջոնսոնի շնորհիվ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է նրանց ամուր ընկերությունը։
View this post on Instagram
Շոկաթը զարմացել է, թե որքան արագ են իր լուսանկարները տարածվել ամբողջ համացանցում, երբ իրեն նկատել են Բրեդ Փիթի ընկերակցությամբ։ Նա նողկալի զգացում է ունեցել, կարծես կրկին երեխա է դարձել ու չգիտես ինչու՝ դպրոցում հայտնվել մերկ։ Ի դեպ, նույնիսկ աշխատանքը շոու-բիզնեսում Շոկաթին չի փրկել հրապարակային պրովոկացիաներից եւ մեծ քանակով վատ մեկնաբանություններից։ Լրատվամիջոցները սկսել են քննադատել Ալիային, գրել այն մասին, որ նա տարօրինակ է ու խենթ։ Իսկ զայրացած երկրպագուները տարակուսած էին, թե ինչ է Բրեդը գտել այդ նկարչուհու մեջ։
Ի դեպ, Փիթի ու Շոկաթի սիրավեպի մասին լուրեր պտտվում են արդեն մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում արտիստները գրեթե սովորել են այդ դերին ու շրջապատի արձագանքին։ Ալիան հավելել է, որ հիմա սարսափելու փոխարեն ինքը պարզապես ծիծաղում է ստեղծված իրավիճակի վրա։
Աղբյուրը՝ Dni.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը