Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը, որն առավել հայտնի է «Էլենի օրագիրը», «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում կերտած իր դերերով, նոր լուսանկար է հրապարակել։
Դերասանի միկրոբլոգում հրապարակված կադրին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես հայ եմ, հպարտ եմ … Հպարտ եմ, քանի որ ունեմ պատմություն, լեզու, հավատ։ Հայն առաջինն է ու կլինի: Դեռեւս միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած ջրհեղեղից հետո Հայաստանը եղավ այն առաջին վայրը, Արարատը՝ այն առաջին կետը եւ մեր լեռնաշխարհը՝ այն դրախտավայրը, որտեղ իջավ Նոյն իր տապանով: Հայն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, առաջին քրիստոնեական ծեսերն ու արարողությունները հայկական տաճարներում են կատարվել: Հայ ազգն ունեցել է Մեսրոպ Մաշտոց, որը սուրբ է բոլոր ժամանակներում իր կատարած ազգապահպան գործով: Նրա շնորհիվ ենք հիմա մենք գրում ու կարդում հայերեն: Հայ ժողովրդի կողքին ապրել են ասորիներ, բաբելոնցիներ, հրեաներ, եւ միայն հայն է, որ պահպանել է իր գոյությունը եւ հասել 21-րդ դար: Հայը միշտ եղել է ճնշված հարեւանների կողմից, միշտ ենթարկվել է հալածանքների, կրել պարտություններ, ընդունել օտարի գերիշխանությունը, թեև ունեցել է ծովից ծով Հայաստան, արքայից արքա, և ի վերջո դուրս է եկել այդ վիճակից և փառքով պսակել իր անունը: Հայը տեսել է եղեռն, 1.5 մլն մարդու սպանդ… Բայց սա էլ չի ընկճել հային: Տեսել է երկրաշարժ, որ մի ամբողջ քաղաք է կործանել: Կռվել ենք մեր թեեւ փոքր, բայց մեծ Ղարաբաղի համար: Բայց հայը հպարտ է, նա չի կորցրել հավատը ապագայի հանդեպ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի