43-ամյա Օռլանդո Բլումը հազվադեպ է կիսվում անձնական կյանքի մանրամասներով, սակայն «Բարի լույս, Ամերիկա» շոուի համար որոշել է բացառություն անել: Արտիստը պատմել է, թե ինչ զգացողություններ են իրեն պատել ուրախ իրադարձությանն առընթեր։ «Ես հուզված եմ։ Դա կախարդական ժամանակ է, երբ հրեշտակը հայտնվում է այս մոլորակի վրա, դա ինձ համար է...», — ասել է աստղը: Այս մասին հայտնում է ՍթարՀիթը՝ հղում կատարելով Metro-յին։
Բլումը նշել է, որ ուրախ կլինի կիսել բոլոր ծնողական պարտականությունները Քեթի Փերիի հետ: «Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այն ուշ գիշերին, երբ կարթնանամ, շշից կերակրեմ... ինձ դուր է գալիս այն հանգիստ ժամանակը, երբ ամբողջ աշխարհը քնած է, եւ քո ձեռքերում քնած է փոքրիկը», — կիսվել է դերասանը:
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղը նաեւ հավելել է, որ իրեն հատկապես դուր են գալիս ընտանեկան հանգիստ երեկոները: Օռլանդոն հուզիչ կերպով նկարագրել է այն պահը, երբ վերջապես կկարողանա իր երեւակայությունները կյանքի կոչել: «Միայն դուք եւ երեխան, դուք խնամում եք, պարզապես նրա կողքին եք եւ հետեւում եք, թե արդյոք ձեր օգնության կարիքը չկա, տեսեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի փոքրիկ կյանքը տեղափոխեք մեծ աշխարհ», - անկեղծացել է նա:
Ի դեպ, եթե 35-ամյա Քեթիի համար երեխան առաջինն է, ապա Օռլանդոն արդեն ծնողական փորձ ունի։ Ավելի վաղ նա ամուսնացած էր մոդել Միրանդա Քերի հետ, որը նրան որդի է նվիրել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը