Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Արամոն՝ ժառանգականության ուժի եւ արվեստագետների հանդեպ վերաբերմունքի մասին

20:15, 26 օգոստոսի

Երգիչ եւ դերասան Արամոն այն եզակի հայ արվեստագետներից է, ով իր ուրույն ոճն ունի ու նրան կարելի է ճանաչել առաջին իսկ հնչյուններից: Նա ստեղծագործական ուղին շատ վաղ է սկսել. Դեռեւս 15 տարեկանում Արամոն ելույթ է ունեցել Հայաստանի պետական էստրադային եւ ջազ նվագախմբի կազմում, իսկ 2000 թվականին նա կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հետ, ճանաչվել է «Հայկական Գրեմմի»-ի հաղթող: Ներկայում Արամոն զբաղվում է ինչպես երաժշտությամբ, այնպես էլ կինոարվեստով:

Այս տարի Դուք հանդես եկաք գլխավոր դերում «Սպիտակ գառան երազը» ֆիլմում, որը ներկայացվել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Ապագայում կինոյի հետ կապված ծրագրեր ունե՞ք:

«Սպիտակ գառան երազ»-ից հետո ես առաջարկ ստացա ռեժիսոր Արշալույս Հարությունյանից: Աշխատանքը դեռեւս ընթացքում է: Այդ ռուս-հայկական համատեղ ֆիլմ է լինելու: Անվանումը դեռեւս չգիտեմ, միայն նախնական զրուցել ենք այն մասին, արդյո՞ք ես ինձ տեսնում եմ այս կերպարում: Այդ զրույցների արդյունքում ես հասկացա, որ 95 տոկոսով այդ դերն իմն է: Ինչ վերաբերում է «Սպիտակ գառան երազ»-ին. ռեժիսորի՝ Հրանտ Վարդանյանի մոտ այս մտահղացումը ծնվել էր շատ տարիներ առաջ: Երբ ինձ ինչ-որ բան ինձ դուր է գալիս, եւ ես ինձ տեսնում եմ այնտեղ, շատ արագ գործի եմ անցնում: Կարծում եմ՝ Հրանտին հաջողվեց իրականացնել այն: Ես այդ ֆիլմում հանդես եմ եկել նաեւ որպես պրոդյուսեր: Այն փառատոնային ֆիլմ է եւ հույս ունենք, որ շուտով կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ:

Դժվար չէ՞ր կինոն երաժշտության հետ համատեղելը:

Երբ մտահղացումը եղավ, եւ ես սկսեցի նկարահանվել, չէի համատեղում: Եթե համատեղես, երկուսից մեկը կորելու է: Դու քո ամբողջ էներգիայով ու մտքերով տրվում ես կինոյին: Ես հասկացա, որ որպեսզի այս երկուսից որեւէ մեկը չտուժի, պետք չէ համատեղել: Այդ ամենեւին էլ չի նշանակում, որ ես հեռացել եմ երաժշտությունից: Երգն իմ մեջ է: Հեղինակային երգեր էլ եմ այս միջոցին ձայնագրել: Ուղղակի հիմա ավելի շատ դեպի իմ առաջին մասնագիտությունն եմ ուղղված: Երբեմն ներսումդ փոթորկվում է, եւ ուզում ես մեկ ուրիշ տեղ էլ լինել, որտեղ քեզ ե’ւ հաճելի է, ե’ւ լավ, ե’ւ ինքդ ինչ-որ բան ունես տալու:

Դուք երաժշտության մեջ ուրույն ոճ ունեք: Իսկ ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում լսել: Ո՞ւմ եք ուսուցիչ համարում:

Ես լավ երաժշտությունն եմ ուսուցիչ համարում: Այն ինձ համար առաջին հերթին դասականն է, իսկ սիրելի կոմպոզիտորներից՝ Բախը, ում պաշտում եմ: Բնականաբար, դասական երաժշտությունն ամենամեծ սնունդն է: Ջազի մասին էլ չեմ ասում: Այդ մի ահռելի ծաղկեփունջ է, մեկ այլ տեսակի հոգեւոր սնունդ: Ես լավ եւ անկեղծ երաժշտության կողմնակից եմ, որն ազնիվ է եւ մաքուր, գալիս է վերեւից:

Հավատո՞ւմ եք արվեստում գենետիկ ուժին:

Կարծում եմ՝ ժառանգական կողմն իսկապես գերակշռող դեր է խաղում այս հարցում: Պատահում է, որ ծառից պտուղները հեռու են ընկնում, բայց շատ ավելի հաճախ՝ մոտ: Ես այդ իսկապես կարեւորում եմ: Շատ անգամ պատահում է, երբ տաղանդավոր եւ հայտնի արվեստագետների զավակներն այլ մասնագիտություն են ընտրում, սակայն նրանց մեջ նույնպես արտիստիզմ է լինում: Ես ուրախ եմ, որ այդ արտիստիկ գեներն իմ մեջ էլ կան:

Իսկ ի՞նչ է նշանակում ստեղծագործող ընտանիք ունենալ: Աշխատանքային գործընթացում միմյանց օգնու՞մ եք:

Իհարկե: Կինս՝ Էմման, շատ խոհեմ եւ խորն անձնավորություն է, առաջին հերթին՝ որպես ընկեր: Նրա հետ ցանկացած թեմայով կարող եմ զրուցել: Նա  ստեղծագործական կյանքում ինձ իսկապես շատ-շատ է օգնել: Մենք շատ սիրում ենք միասին խորհել եւ վերլուծել ամեն մի միտք: Ես շատ ուրախ եմ, որ իմ կյանքում ընդհանրապես նման մարդ կա:

Կարո՞ղ ենք այսօր խոսել երաժշտության մեջ հակադրությունների մասին. մի կողմից ունենք շատ լավը, մյուս կողմից՝ անորակը:

Ես կարծում եմ, որ անորակ երաժշտությունը պետք չէ հեռարձակել եւ դրանով դաստիարակել մեր սերունդներին: Ունենք հիանալի անհատ ստեղծագործողներ: Դասականը շատ պետք է լինի, բայց, չգիտես ինչու, նման ստեղծագործությունները հեռարձակում են գիշերային ժամերին: Իսկ եթե հնչում է դասական կվարտետ, շատերը կարծում են, որ ինչ-որ մեկը մահացել է, նման երաժշտությունը կապում են մահվան հետ: Իսկ անորակը խանձված խոտ է եւ խանձված էլ կմնա: Եթե այն արժեք չի ներկայացնում, գնացել է զիջումների, ուրեմն նրա ինտելեկտուալ դաշտը դրանով է սահմանափակվում:

Կան մարդիկ, ովքեր դրանով սնվում են, եւ դրանից իրոք հոգեւոր սնունդ են ստանում: Ես ոչ ոքի չեմ կարող ասել, որ չլսեն, բայց հեռուստատեսության գործոնը շատ մեծ է: Կցանկանամ, որ անկեղծ, բարձրորակ ու լավ հաղորդումներ հեռարձակվեն: Սուտ է, երբ ասում են, որ ժողովուրդն ընդունում է այն, ինչ տալիս են: Ինչպե՞ս կարող է ժողովուրդը ցանկանալ վատ բան ուտել կամ լսել: Մարդիկ բոլորն էլ դեպի լավն են ձգտում:

Ինչպե՞ս են այսօր գնահատում եւ ընկալում արվեստագետին:

Արվեստագետներից շատերն այսօր անտեսված են: Անտեսված են նրանք, ովքեր  արժեք են ներկայացնում: Իհարկե, հարկավոր է, որպեսզի պետություն այդ մասին գլոբալ մտածի: Այդ մարդկանց պետք է փայփայել, սիրել, օգնել ստեղծագործական առումով: Չգիտեմ, թե այսօր ինչ են մտածում արժեքների մասին: Ամեն ինչ դեպի անկում է գնում: Աստված տա, որ մի օր հասկանան, որ կա ավելի գեղեցիկ աշխարհ եւ ցույց տան այդ հասարակությանը: Եվ պետք է վերանա այն հիմար կարծրատիպը, թե արտիստը պետք է սոված լինի: Ամենեւի՛ն: Լավ արվեստագետը, արժեքավոր մարդը պետք է լավ ապրի: Արվեստագետին միշտ պետք է փայփայել, եւ ոչ թե կոչում տալ 70 տարեկանում:

Չգիտեմ, արդյո՞ք պետական այրերից որեւէ մեկը զանգահարում եւ հետաքրքրվում է մեր մեծերի առողջությամբ: Բայց չէ՞ որ նրանցից քչերն են այսօր մնացել: Ամեն օր ականատես ենք լինում, թե որքան մարդ է արտագաղթում: Ստեղծագործող մարդիկ էլ են գնում: Նրանք էլ հոգեւոր ճգնաժամ կունենան, բայց կշարունակեն ստեղծագործել:

Ես միշտ լավատես եմ եղել, բայց ինչ-որ բան ներսումս կոտրվել է: Երեւանը քամելեոնների քաղաք է դարձել, իսկ այն երբեք այդպիսին չի եղել: Հիմա մենք մարզ ենք, եւ ժամանակի ընթացքում, կարծում եմ, Ռուսաստանի համար զինվորական պլացդարմ կդառնանք: Ցավն այն է, որ անկախացել ենք, բայց կախվածության մեջ ենք մնացել:

Ես էլ գնալու շատ հնարավորություններ եմ ունեցել, բայց մտածել եմ՝ ինչո՞ւ գնալ: Հիմա հասկացել եմ, որ բացարձակապես սխալ եմ եղել: Այդ չի նշանակում, որ ես չեմ սիրում Երեւանը կամ Հայաստանը: Ես սիրում եմ իմ հողն ու ջուրը, բայց երբ փորձում ես ինչ-որ բան անել, տեսնում ես, որ անընդհատ արգելքների ես հանդիպում:

Առաջին անգամ անկեղծ Ձեզ եմ ասում. փոշմանել եմ, որ մնացել եմ:

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել