1. Թափթփվածությունը
Թափթփվածությունը դյուրությամբ կարելի է անարգանքի նշան համարել, երբ սրբիչները հատակին են, իսկ օճառը պատած է մազերով։ Բայց իրականությունն այն է, որ զույգից մեկը միշտ ավելի կոկիկ է, քան մյուսը։ Հիշեք դա։
Դրա վրա կենտրոնանալու փոխարեն, մտածեք այն մասին, թե այդ մարդն ինչպիսի լավ ու օգտակար բաներ է անում ձեր տանը։ Փոխեք առաջնահերթությունները. դա կօգնի փոխել նաեւ հարաբերությունների դինամիկան։
2. Դիտմամբ թվացող սովորությունները
Մի՞թե դիտմամբ եք ծամում այնպես, ինչպես ծամում եք։ Մի՞թե դիտմամբ եք ծիծաղում այն բանի վրա, որն իսկապես ծիծաղելի է։ Ամենայն հավանականությամբ, ոչ։ Եվ գիտե՞ք ինչ։ Հնարավոր է, հենց այդ պատճառով ձեր ուղեկիցը դիտմամբ չի փորձում ձեզ նյարդայնացնել։
Հնարավոր է, նա նույնիսկ չգիտի, որ քնած ժամանակ այնպես է խռմփացնում, որ ցանկանում եք նրան թույն տալ։ Հնարավոր է, նա եղունգները չի կրծում միայն ձեզ նյարդայնացնելու համար։ Միգուցե, ժամանակն է, որ ամեն ինչ այդքան սրտին մոտ չընդունե՞ք։ Մտածեք՝ արդյո՞ք կարող եք այդպես ապրել։ Եթե ոչ, քաղաքավարությամբ ասեք նրան, թե ինչն է ձեզ նյարդայնացնում։
3. Սեթեւեթանք
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ նա փոքր-ինչ սեթեւեթում է հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Բայց եթե դա հատում է անմեղ ընկերության սահմանագիծը եւ սկսում է նյարդայնացնել ձեզ, «լսեք» ձեր զգացմունքներին։
Հնարավոր է՝ նա ցանկանում է ավելի շատ լավ ժամանակ անցկացնել ձեզ հետ, ավելի շատ միասին զվարճանալ։ Ազնիվ գնահատեք ձեր հարաբերությունները եւ ձեզ՝ դրանցում։
4. Քննադատությունը
Հարաբերություններում շփումը լավ է։ Բայց երբ մարդն անդադար ձեզ քննադատում է կամ բողոքում, պետք է դրան վերջ դնել։ Կարելի է ամեն ինչ կատակի վերածել, զրույցն ավելի կառուցողական ու բարի դարձնել։ Շատ խոսելու փոխարեն ավելի լավ է միմյանց շատ լսել։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում