NEWS.am STYLE-ը ներկայացնում է ֆենթեզի եւ դրամա ժանրի «Գահերի խաղը» սերիալը (Ջորջ Ռ.Ռ.Մարտինի «Սառույցի եւ Կրակի երգը» վեպերի էկրանավորումը): Շոուն HBO մալուխային ալիքում ցուցադրվել է 2011 թվականի ապրիլից 2019 թվականի մայիս: Թողարկվել է ընդհանուր 8 եթերաշրջան:
Նախագծի շոուրաներն են Դեւիդ Բենիոֆը եւ Դ.Բ.Ուայսը, իսկ գլխավոր դերերում հաստատվել էին Շոն Բինը, Պիտեր Դինքլեյջը, Լինա Հիդին, Էմիլյա Քլարքը, Կիտ Հարինգթոնը եւ այլք:
Յոթ թագավորությունների կենտրոնի, Երկաթե գահի շուրջ դավադրություն է հասունանում, եւ այդ բարդ ժամանակաշրջանում թագավորը որոշում է աջակցություն հայցել պատանեկության տարիների ընկերոջից՝ Էդարդ Սթարքից: Աշխարհում, որտեղ բոլորը՝ թագավորից մինչեւ վարձկան իշխանության են ձգտում, ինտրիգներ են հյուսում եւ պատրաստ են դանակը թիկունքը խրել, տեղ ունեն նաեւ վերհանձնությունը, կարեկցանքը եւ սերը: Միաժամանակ ոչ մեկը չի նկատում հեռավոր Հյուսիսի լեգենդներից խավարի արթնացումը:
Դաժան, անկեղծ, բազմանիստ, ռեալիստական «Գահերի խաղը» հեղափոխություն կատարեց ընդհանրապես սերիալային աշխարհում եւ մասնավորապես ֆենթեզի ժանրում:
Եզրափակիչ եթերաշրջանն, իհարկե, մեծ թվով վեճեր հարուցեց, բայց հիմա խոսքն այդ մասին չէ:
Ինչո՞ւ է պարտադիր այս սերիալի դիտումը:
«Գահերի խաղն» ամբողջությամբ վերագնահատում է մարդկային բարոյականության էությունը՝ ցույց տալով, թե այն որքան բարդ է կառուցված:
Երկխոսությունների կառուցվածքը, շախմատային տրամաբանությունը, հերոսների մշակվածությունը հանդիսատեսին ամբողջությամբ խորասուզում են պատումի մեջ:
Այստեղ ազնվությունը հաճախ սահմանակցում է թեթեւամիտ հիմարությանը, կիրքը՝ դաժանությանը: Որքան էլ տարօրինակ է, սերիալի հերոսները հանուն սիրո եւ ընտանիքի ընդունակ են ամենաստոր, անգութ եւ դաժան արարքներին:
Արժե նշել, որ սերիալում գործնականում չկա դրական եւ բացասական հերոսների բաժանում: Նրանց մշտական փոխակերպումները հանդիսատեսին թույլ են տալիս ամեն անգամ իրենց համար վերստին բացահայտել, թվում է, արդեն հասկանալի կերպարները:
Ի տարբերություն մյուս սերիալների՝ այստեղ մեկ եւ երկու հերոս չէ, նրանց թիվը տասնյակների է հասնում: Յուրաքանչյուրը կարող է գտնել իր հերոսին եւ հետեւել նրա արկածներին, սակայն բոլոր հերոսների ճանապարհներն, այսպես թե այնպես, խաչվում են՝ ստեղծելով շոուի մեծ եւ բազմանիստ սյուժեն:
Դերասանական խաղի եւ հերոսների մասին չեմ պատմի: Հավատացեք՝ դա պետք է տեսնել եւ զգալ (նաեւ հերոսներն այնքան շատ են, որ կարելի է յուրաքանչյուր մասին պատմող առանձին խորագիր ստեղծել):
Աչքի համար ուրախալի են սերիալի լոկացիաները՝ գեղեցիկ բնապատկերներ, վիթխարի դեկորացիաներ եւ հոյակապ օպերատորական աշխատանք, որը ապշահար է անում մատուցման գեղեցկությամբ:
Անչափ կարեւոր դեր է խաղացել Ռամին Ջավադիի գեղեցիկ երաժշտությունը: Նրա սաունդթերքները ոչ միայն ֆոն են, դրանք հերոսներին են բացահայտում, փոփոխվում նրանց հետ միասին:
Երաժշտությունը հանդերձանքին, դեկորացիաներին հավասար բարձր որակը չի կորցնում բոլոր 8 եթերաշրջանների ընթացքում:
Բայց ամենագլխավորը «Գահերի խաղի» բուն աշխարհն է. այն եւ նրա բնակիչները ձեզ ստիպում են ծիծաղել, ժպտալ, նյարդայնանալ, զայրանալ, թախծել, ատել... Նրա հերոսներին միաժամանակ կսիրեք եւ կատեք, կընդունեք եւ կօտարեք, կխճաք եւ կնզովեք: Իսկ սյուժետային թվիսթները կպայթեցնեն ձեր ուղեղը:
Արդյունքում կասեմ միայն, որ անգամ բոլոր մինուսներով հանդերձ, որ կան սերիալում, այն իրավամբ զբաղեցրել է բոլոր ժամանակների լավագույն շոուի գահը:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը