«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Սկզբում այնքան անհանգիստ էի, երբ քեզ էի սպասում…». Լուսինե Թովմասյանի ջերմ շնորհավորանքը որդուն

17:35, 4 օգոստոսի

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի որդին՝ Ալեքն, այսօր մեկ տարեկան է դառնում։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն այդ առիթով լուսանկարների շարք է հրապարակել ու ջերմ մակագրել դրանք. «Ալե՛ք, սկզբում այնքան անհանգիստ էի, երբ քեզ էի սպասում։ Չգիտեի, թե ինչպիսին ես լինելու, ինչի մասին եմ հետդ խոսելու, ինչ եմ անելու, որ հանկարծ չխախտեմ փափկության ու խստության նուրբ սահմանը։ Հենց սկզբից էլ մի քիչ դժվար էր պատկերացնել, որ տղա երեխա եմ խնամելու։ Իսկ հիմա արդեն սիրահարված եմ այդ պայծառ աչուկներիդ, հիանում եմ վստահ քայլերովդ, վստահ եմ, որ դրանք տարեցտարի ավելի ամուր են դառնալու, չեմ պատկերացնում մի օր առանց քո ուրախ կչկչոցի։ Իմ 1 տարեկան մեծ տղա, դու հենց այն վստահությունն ես, որի մասին ես միայն կարող էի երազել։ Սիրում եմ քեզ»։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուսինեն  սպիտակ բլուզ էր կրում ու կիսատաբատ, ինչ ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը, կապույտ բաճկոն։ Գեղեցկուհի մայրիկն արձակել էր վարսերը։ Նրա կերպարն ամբողջացնում էին մարզակոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանն անգլերենով գրել էր. «Կապույտի 50 երանգները»։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել