1. Կանանց մեծամասնությանը պակասում է հետաքրքրությունը
Ես չեմ խոսում հետաքրքրության մասին, որով նրանք շտապում են ամուսնանալ փողերի պարկի հետ։ Այստեղ նրանց պետք չէ հետաքրքրություն հավելել։ Ես խոսում եմ այն հետաքրքրության մասին, որը կնոջը որպես անհատականություն է բնորոշում։ Կարելի է հետաքրքրությամբ ասեղնագործել, նկարել, աշխատել կամավորի հետ, կարդալ լավ գրքեր (ընդգծում եմ՝ լավ) եւ դրանք ընկերների հետ քննարկել։ Վերջապես, բացիկներ կամ նշաններ հավաքել։ Մի խոսքով՝ ինչ-որ բանի եւս ուշադրություն դարձնել բացի իրենից։ Զարգանալ որեւէ մի ուղղությամբ, իսկ կարելի է երկու կամ երեք՝ չնայած ես արդեն տաքացա։
2. Աղջիկներին թեթեւություն է պակասում
Որեւէ մեկն ուշադրություն դարձրել է, թե ինչպե՞ս են միմյանց հետ շփվում եւ ոչ միայն կանայք ու տղամարդիկ։ Մենք՝ տղամարդիկ կարող ենք վիճել, իսկ մեկ ժամ անց շփվել՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ կանայք խեթ թվացող յուրաքանչյուր հայացք սրտին մոտ են ընդունում եւ տարիներ շարունակ չեն կարողանում մոռանալ։ Կանանց նեղացկոտությունը կարելի է ֆենոմենալ համարել։ Եվ ինձ թվում է, որ պատճառը ձանձրույթն է։ Եթե նրանք հետաքրքրություններ ունենային, գլուխներն այլ բանով զբաղված կլիներ։ Իսկ այժմ ստիպված են լցնել սերիալները դիտելու ընթացքում ազատ ժամանակը։
Իհարկե, աղջիկների շարքում էլ կան ադամանդներ, որոնց հետ հաճելի է շփվել ու բարեկամություն անել, սակայն, ցավոք, ինչպես պրակտիկան ցույց է տալիս, հիմնականում, երբ բարեկամությունն ավարտվում է, եւ հարաբերություններ են սկսվում, լավ աղջիկը հանկարծ անհետանում է եւ նրա փոխարեն երեւան է գալիս ստանդարտ ձանձրալի կինը։ Սակայն բացառություններ, ամեն դեպքում, լինում են (շարունակենք մխիթարվել այդ մտքով), այդ պատճառով պետք է փնտրել ու չհանձնվել։
3. Շատ կանայք առհասարակ զուրկ են այնպիսի զգացմունքից, ինչպես խորությունն է
Այստեղ կրկին կարելի է հիշել հետաքրքրության պակասի մասին։ Ամեն ինչում մակերեսայնությունը սարսափելի է։ Ոչ մի համակրանք, հոբբի եւ այլն։ Տեսքից, կարծես, խելամիտ մարդ է, փորձում է ինչ-որ բանի մասին դատողություններ անել, իսկ երբ փորձում ես խորանալ տվյալ թեմայի շուրջ, հասկանում ես, որ այն լողում է մակերեսին։ Եվ այնքան տխուր է, երբ հասկանում ես, որ նորից խաբվեցիր եւ նորից գլխում քամիների «շիկահերի» հանդիպեցիր։ Ամեն դեպքում, շատ ճիշտ է ասված, որ որոշ մարդկանց գլուխը միայն գլխարկ կրելու համար է։ Ես միայն զարմանում են, թե ինչպե՞ս նրանք իրենք չեն ձանձրանում այդպես ապրելուց։ Օրեցօր նույն դատարկ խոսակցությունները, սերիալները, հագուստը եւ այլեւս ոչինչ։ Նման կյանքից ես մեկ շաբաթ անց կխելագարվեի։
4. Կանայք, որոնք ուղղակի չենք կարող միայն իրենց համար ապրել
Նրանց, չգիտես ինչու, թվում է, թե կողակից տղամարդու համար ապրելն է իսկական կյանքը, եւ որ տղամարդը դրա համար նրանց պետք է երախտագիտություն հայտնի։ Սկսվում է «չափազանց» հոգատարություն, որը պարզապես սպանում է, վերադաստիարակելու եւ իրեն հարմարեցնելու փորձերը, ճաշակն ու նախընտրությունները անտեսելը եւ այլն։ Այսինքն՝ լսում ես նրան ու հասկանում, որ առհասարակ նրա երազանքների տղամարդուն նման չես։ Իսկ թե ինչ է նա անում քո կողքին, առհասարակ հասկանալի չէ։ Ուրեմն, գնա փնտրելու քո իդեալը, որն ամեն ինչ կատարյալ է անում։ Եվ այսպիսի մի բան․ կանայք տանել չեն կարողանում, երբ տղամարդը որեւէ հարցում փորձում է նրանց վերադաստիարակել կամ պարզապես նկատողություն անել։ Սկսում են վեճերը (եթե ես քեզ դուր չեմ գալիս, ուրիշներին եմ դուր գալիս, եւ քո կարծիքն ինձ համար միեւնույն է)։ Եվ, ասեք, խնդրեմ՝ որտե՞ղ է տրամաբանությունը։
5. Հումորի վատ զգացում ունեցող կանայք
Ոչ մի հեգնանքի կամ պատասխան կատակի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նրանք չափից դուրս են տարված իրենց պատվանդանին ամրապնդվելով՝ դրանից այդքան հեշտությամբ հրաժարվելու համար։ Բացի այդ՝ բարոյականություն քարոզողի դիրքորոշումը պետք է մի կողմ թողնել։ Իսկ տղամարդկանց համար ձանձրալի է անդադար բարոյականության քարոզներ լսելը։ Ժամանակին կատակելու կամ կատակին արձագանքելու ունակությունը կարող է շտկել նույնիսկ ամենատհաճ պահերը։
6. Անմիջականություն՝ ահա, թե ինչ է պետք յուրաքանչյուր աղջկա
Նրանց թվում է, թե իրենք ինչ-որ մեկի ուշադրության կենտրոնում են եւ աշխատում են համապատասխանել կատարյալ կենսակերպին։ Իսկ դա ձանձրալի է։ Պարզապես աշխատեք լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Հակառակ պարագայում՝ կարող է ավելի վատ ստացվել։
Նյութը՝ MyJane.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը