Դերասանուհի Լիա Զախարյանին մտահոգում են մամուլում իր առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող լուրերը: Մի քանի օր առաջ Լիան Instagram-ի stories բաժնում տեսանյութ էր տեղադրել, որում երեւում էր, թե ինչպես է դերասանուհին սայթաքում եւ ընկնում «Սատանի կամուրջ» կոչվող վայրում` ստանսլով հարվածներ, որից հետո համացանցում սկսեցին տարածել տեսանյութը` տարատեսակ ենթադրություններ անելով նրա առողջական վիճակի ու վնասվածքների մասին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիան հերքեց այն վարկածը, թե իրեն շտապօգնության մեքենայով են տեղափոխել հիվանդանոց, եւ թե ինքը կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: Դերասանուհին երեկ է անցել բժշկական հետազոտություն, որի արդյունքների մասին պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` մանրամասնորեն վերհիշել իր հետ պատահածն ու դրա հետեւանքով ձեռք բերած առողջական խնդիրները: Միշտ դրական դերասանուհին, ի դեպ, չի հանձնվել հարվածից: Հենց այդ նույն օրը` նույն վայրում Լիան ֆոտոշարք է իրականացրել` ցուցադրելով իր քաջությունը: Շարքի հեղինակը լուսանկարչուհի Միլեն Մանուկյանն է (theeiconn), որն ուղեկցել է նրան ճամփորդության ընթացքում:

«Դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզում` «Սատանի կամուրջ» կոչվող վայրում, ես ամենադժվար ճանապարհն անցել էի` վերեւից լարով ներքեւ, ու որոշել էինք ջրային հատվածով շարունակել ճանապարհը: Մենք ի սկզբանե ուղեւորվում էինք Տաթեւ, պարզապես որոշեցինք ճանապարհին տեսնել այդ վայրն ու գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել այդտեղ: Ոտքս դրեցի թաց քարին, որի վրա կային ջրիմուռներ, ու մեջքի վրա ընկա... ստացա մեջքի, պարանոցի ու գլխի հարվածեր: Կարելի է ասել` հազիվ եմ փրկվել. եթե գլուխս մի փոքր ձախ հարվածեի, միգուցե, ավելի լուրջ ու կյանքի համար վտանգավոր հետեւանքներ ունենայի: Բայց ժպիտով արագ ոտքի կանգնեցի, որովհետեւ ինձ հետ էին նաեւ ընկերներս, չէի ուզում, որ իրենք վախենային»,-վերհիշեց նա:
Անդրադառնալով դեպքի վերաբերյալ շրջանառվող ասեկոսեներին` Լիան նշեց.

«Շատ վարկածներ են գրում` թե վնասվածքս շատ լուրջ է, շտապօգնությամբ ինձ տարել են հիվանդանոց, նույնիսկ, կարդացել եմ, թե մահացել եմ... ինչեր ասես, որ չեմ կարդացել այս ընթացքում, ու զարմանում եմ, որ նման նյութեր կարող են գրվել ու տարածվել: Ինձ իրականում այդ պահին ոչ մի բժշկական օգնություն չեն ցուցաբերել, ես ոտքի եմ կանգնել ու ինքնուրույն շարունակել իմ ճանապարհը: Գնացել ենք Շաքեի ջրվեժ, այնտեղ էլ իրականացրել ֆոտոշարք: Պարզապես, երբ այդ ամենից հետո մտա սենյակ, որ քնեմ, հասկացա, որ ինձ լավ չեմ զգում, բացի մեջքի հատվածի ցավերից, ունեի նաեւ գլխացավ, գլխապտույտ ու սրտխառնոց, աչքերիս դեմը երբեմն սեւանում է... Երեկ որոշեցի գնալ հիվանդանոց` գլուխս հետազոտելու, այնտեղ ինձ ասացին, որ ունեմ խորը ուղեղի ցնցում, ինչի հետեւանքը եղել է նաեւ աչքերիս ճնշման բարձրացումը: Ինձ ներարկում արեցին, դեղեր նշանակեցին, որոնք պետք է ընդունեմ 3 օր: Բժիշկը նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում պետք է զգույշ լինեմ` այլ հետեւանքներից խուսափելու համար. եթե ցավերը կրկնվեն, եւս մեկ անգամ կարիք կլինի գնալ հետազոտման»,-ասաց դերասանուհին` հավելելով.

«Ինչեւէ, ներկա պահին ես լավ եմ, երեկ գնացել եմ Տաթեւի եկեղեցի, մասնակցել պատարագին, ինձ համար թալիսման եմ գնել, որն այժմ կախված է պարանոցիցս: Հուսով եմ, որ Աստված, ինչպես պահպանել է ինձ հարվածի պահին, այդպես էլ կշարունակեմ առողջ ապրել ու ստեղծագործել»:
















Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են