«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայտնիների պարզաբանումներն ու սպասվող նորությունները. շաբաթվա ամփոփում (ֆոտո/վիդեո)

18:04, 29 օգոստոսի

Նախորդ շաբաթը հայկական շոու-բիզնսում սկսվել է ինչպես ուրախ, այնպես էլ անհանգիստ իրադարձություններով, որոնց մասին հատ առ հատ անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում, իսկ այն ընթերցողներն, ովքեր բաց են թողել ամենակարեւորը, հրատապն ու հետաքրքիրը, առաջարկում ենք շարունակել ընթերցումը:

Ամփոփելով նախորդ շաբաթը՝ NEWS.am STYLE-ն առանձացրել է հետեւյալ 5 լուրերը, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանացել համացանցի օգտատերերի կողմից:

Շաբաթը մեկնարկեց Նարեկ Մակարյանի անսպասելի հայտարարությամբ, ինչն անհանգստացրեց ոչ միայն երգչի ընտանիքի անդամներին, ընկերներին, այլեւ նրա երկրպագուներին: ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչն ուղիղ եթերում հայտարարել էր, որ իրեն լավ չի զգում եւ կարծում է, թե իրեն ցանկանում են սպանել: Նրա այս խոսքերից հետո ուղիղ հեռարձակումն ընդհատում են երգչի կողքին գտնվող մարդիկ. ավելի ուշ այդ հրապարակման տակ նրանք նշել են, որ անհանգստանալու կարիք չկա, Նարեկը սթրեսային իրավիճակում է եղել եւ ստանում է համապատասխան բժշկական օգնություն: Երգչի մայրը, որը գտնվում է որդուց հեռու՝ Հայաստանում, NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ արդեն մեկ ամիս է՝ չի կարողանում անձամբ շփվել Նարեկի հետ: Տիկին Մարինան հավելել է, որ դիմելու է համապատասխան մարմինների՝ որդուն Հայաստան վերադարձնելու նպատակով:

Շաբաթվա քննարկվող թեմաներից էր նաեւ Լիա Զախարյանի առողջական վիճակը: Դերասանուհին Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է սայթաքում եւ ընկնում քարերի վրա, ինչից հետո շատերը ենթադրել էին, թե Լիայի վիճակը ծանր է, քանի որ մամուլում հայտնվել էին հրապարակումներ, որ դերասանուհուն շտապօգնությամբ տեափոխել են հիվանդանոց: Սակայն NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիան հերքել է շրջանառվող խոսակցությունները: Դերասանուհին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել «Սատանի կամուրջ» կոչվող վայրում, որտեղ լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի հետ պատրաստվում էին ֆոտոշարք իրականացնել: Լիան հավելել է, որ ընկնելուց անմիջապես հետո ոտքի է կանգնել եւ քաջաբար լուսանկարվել ֆոտոխցիկի առջեւ, թեեւ չի հերքել, որ առողջական խնդիրներ հետագայում առաջացել են.

«Ինձ իրականում այդ պահին ոչ մի բժշկական օգնություն չեն ցուցաբերել, ես ոտքի եմ կանգնել ու ինքնուրույն շարունակել իմ ճանապարհը: Գնացել ենք Շաքեի ջրվեժ, այնտեղ էլ իրականացրել ֆոտոշարք: Պարզապես, երբ այդ ամենից հետո մտա սենյակ, որ քնեմ, հասկացա, որ ինձ լավ չեմ զգում, բացի մեջքի հատվածի ցավերից, ունեի նաեւ գլխացավ, գլխապտույտ ու սրտխառնոց, աչքերիս դեմը երբեմն սեւանում է... Երեկ որոշեցի գնալ հիվանդանոց` գլուխս հետազոտելու, այնտեղ ինձ ասացին, որ ունեմ խորը ուղեղի ցնցում, ինչի հետեւանքը եղել է նաեւ աչքերիս ճնշման բարձրացումը: Ինձ ներարկում արեցին, դեղեր նշանակեցին, որոնք պետք է ընդունեմ 3 օր: Բժիշկը նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում պետք է զգույշ լինեմ` այլ հետեւանքներից խուսափելու համար. եթե ցավերը կրկնվեն, եւս մեկ անգամ կարիք կլինի գնալ հետազոտման»,-նշել է նա:

Շաբաթվա ամենաուրախալի իրադարձություններից մեկը «Ֆրեսկո» փառատոնի մեկնարկն էր, որը արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում առաջին հոգեւոր-մշակությին մեծ իրադարձությունն է քաղաքում: Փառատոնի մեկնարկը տրվել է օգոստոսի 24-ին:  Ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն ամեն օր՝ ժամը 19:00-23:00, մինչեւ սեպտեմբերի 1-ը:

«Ֆրեսկո»-ի շրջանակում նախատեսված են նաեւ բացօթյա համերգային ծրագրեր, որոնք տեղի են ունենում Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Համերգային երեկոները մեկնարկել են օգոստոսի 28-ից՝ Հայաստանի պարի պետական անսամբլի ծրագրով: Այսօր՝ օգոստոսի 29-ին, կկայանա Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, իսկ օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան եւ ընկերներ համերային ծրագիրը:

Պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանն էլ ինստագրամյան իր էջում ուրախացրել է Супер Жорик-ի երկրպագուներին. պրոդյուսերը ոչ միայն հայտնել է Միշա Գալուստյանի նոր երգի մասին, այլեւ նրա հետ հումորային տեսանյութ հրապարակել, որում ռուսաստանաբնակ հայտնի հումորիստը խոսում է հայերեն եւ արցախյան բարբառով ողջունում իր հայրենակիցներին:

5 худших фильмов с Михаилом Галустяном | SM.News

«Բարեւչիկի: Բարեւ, մատաղ ինիմ, հո՞ւնց ըս: Իսկական հայկական սուրճ խմենք»,-Սոֆիայի հետ հումորային հոլովակում ասում է Միշան:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հայկական շոու-բիզնեսի ամերիկաբնակ ներկայացուցիչներից Արմինկան ու Շպռոտն էլ նոր համագործակցություն են պատրաստում հայ երաժշտասերների համար:

Համատեղ աշխատանքի մասին Շպռոտը հայտնել է Instagram-յան հրապարակմամբ։

«Արմինկայից այնքան բան եմ սովորել։ Մի տեսակ թանկ բան կա նրա մեջ ինձ համար անհասանելի։ Քլաս եւ լրջություն։ Թասիբով, հասնող ու ահավոր աղա Մարդ։ Սիրուն Մայրիկ։ Շնորհակալ եմ Աստծուց մեր անցած լավ օրերի համար։ Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը։ Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն։ Շուտով նոր տեսահոլովակ»,- գրել է նա։

Լուսանկարները՝ Instagram եւ Peopletalk.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել