«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Որոշեցի, որ մի օր ես էլ պիտի նման հարսանիք անեմ». Գեւորգ Մկրտչյանի, Աղասի, Անահիտ Կիրակոսյանի ու մի շարք հայտնիների մասնակցությամբ «Հըրսանիքի» մանրամասները (ֆոտո)

12:25, 2 սեպտեմբերի

Երգիչ-դերասան Գեւորգ Մկրտչյանը, հումորիստ Աղաս Մանուկյանն ու դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մի շարք հայտնիների մասնակցությամբ իսկական ավանդական «Հըրսանիք» են կազմակերպել Դսեղ գյուղում, որը տեսահոլովակի տեսքով երկրպագուների դատին կհանձնեն մոտ օրերս: Հումորային երգը հեղինակել են Գեւորգի պրոդյուսեր Արման Անտոնյանն ու Աղասը, տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է: Այս նախագծում ընդգրկված են նաեւ մի շարք հայտնի ու սիրված դեմքեր` Լալա Մնացականյանը, Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Ալլա Լեւոնյանը, Գարիկ Սեփխանյանը, Տիգրան Գյուլումյանը, Նարինե Ոսկանյանը, Լեռնո Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանն ու Սոնա Դանիելյանը:

Գեւորգը, Աղասն ու Անահիտը  NEWS.am STYLE-ին պատմել են տեսահոլովակի գաղափարի մասին, նաեւ տրամադրել հետաքրքիր կադրեր նկարահանման հրապարակից:

Գեւորգ Մկրտչյանի խոսքով` նման նախագծի մտահաղացում վաղուց է ունեցել.

«Մոտ մեկ տարի է` հումորային տեսահոլովակի միտք կար, բայց երկար ժամանակ չէի կողմնորոշվում` երբ եւ ում հետ իրականացնել: Այդ գաղափարով կիսվեցի իմ պրոսդյուսեր Արման Անտոնյանի հետ, եւ սկսեցինք քննարկումները. առաջինը, ում թեկնածությունն առաջարկվել է, եղել է Աղաս Մանուկյանը: Հետո Արմանը մտքով կիսվեց Աղասի պրոդյուսերի` Մենչի հետ, որն իր հերթին հավանություն տվեց նախագծին: Այնուհետեւ արդեն ես, Աղասը, Արմանը եւ Մենչը մեկ այլ քննարկում ունեցանք, որի արդյունքում որոշվեց, որ մեր նախագծի երրորդ անդամը պետք է լինի Անահիտ Կիրակոսյանը: Անահիտին ճանաչում էի, բայց անձամբ ծանոթ չէինք, նրան մտքի մասին պատմեց Աղասը, Անահիտն էլ սիրով համաձայնվեց մասնակցել, իսկ հետագա նախապատրաստական ընթացքն այնքան երկար էր, որ Անահիտի հետ էլ հասցրինք ընկերանալ: Մի խոսքով` նախագիծը ստեղծվեց համատեղ ուժերով ու բոլորիս ջանքերով»,-պատմում է Գեւորգը` հիշելով նաեւ, թե որտեղից է տպավորվել նման հարսանիքի տեսարանով,-«Միտքը եկել է այն օրից, երբ ներկա գտնվեցի, մոտավորապես, նմանատիպ հարսանիքի, ու այդպես որոշեցի, որ մի օր ես էլ պիտի նման հարսանիք անեմ` թեկուզ տեսահոլովակի տեսքով: Ամբողջ տեսահոլովակը գյուղի հարսանիքի մասին է. փորձել ենք հումորային ձեւով ներկայացնել, բայց այդ ամենի մեջ զգացվում է գյուղի կոլորիտը:

Տեսահոլովակում բացի մեր կերպարներից, կան շատ ուրիշ հետաքրքիր հերոսներ, բոլորն էլ գլխավոր են, ու նրանց պետք էր շատ լավ ներկայացնել, իսկ դա կարող էին անել հենց այն դերասանները, որոնց առաջարկել ենք նկարահանվել»:

Աղաս Մանուկյանն իր հերթին կիսվեց համագործակցության տպավորություններով.

«Առաջարկը որոշեցի ընդունել` նախ, քանի որ մտածեցի` լինելու է լավ, դրական, հումորային, նախադեպը չունեցող տեսահոլովակ, եւ հետո` քանի որ Արմանն ու Գեւն իմ լավ ընկերներն են (ծիծաղում է):

Նկարահանման վայրի միտքը բոլորինս էր, որովհետեւ մտածեցինք, որ հենց Լոռիում կարելի է ստանալ իսկական հայկական ավանդական հարսանիքի տեսարաններ»,-ասում է Աղասը` հավելելով.

«Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, իսկ սյուժեի հարցում, իհարկե, եղել են մտքեր, որպես սցենարիստ` ինքս մի քանի հետաքրքիր լուծումներ եմ առաջարկել»:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ասում է` թեեւ առաջին անգամ էր աշխատում Գեւորգի ու Աղասի հետ, նրանց առաջարկն ընդունել է սիրով ու պատրաստակամությամբ.

«Ինձ համար թե Աղասը, թե Գեւորգը պրոֆեսիոնալ եւ շատ հետաքրքիր են իրենց գործում, դրա համար էլ միանգամից համաձայնվեցի մասնակցել նախագծին»:

Անահիտը նաեւ հավելեց, որ տեսահոլովակում իր հանդիսատեսին կզարմացնի նոր կերպարով.

«Շատերն արդեն գիտեն, որ ես կիթառով եմ ներկայանում եւ երգում եմ այդ ոճի մեջ, բայց ես սիրում եմ զարմացնել: Այս պարագայում ավելի մեծ լսարանի առաջ եմ ներկայանալու` որպես երգչուհի-դերասանուհի, եւ կերպարն էլ ավելի հումորային է լինելու, ինչն ինձ ուրախացնում է, որովհետեւ ես սիրում եմ փոփոխություններ ու սիրում եմ հումորը»:

Գեւորգի խոսքով` եթե անհրաժեշտ աշխատանքները ժամանակին ավարտեն, տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 15-ին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել