Դիզայներ Մայքլ Կոստելոն նոր գրառում է արել ի աջակցություն Հայաստանի։ Նա հայտնել է «Խաղաղություն հայերի համար» դիմակների վաճառքի մասին եւ նշել, որ առաջիկա օրերին եկամուտները կուղղվեն Համահայկական հիմնադրամին։
«Խնդրում եմ բոլորին օգնել, վաճառելով՝ մենք կարող ենք փոխել իրավիճակը։ Ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանի հիմնադրամին։ Իմ սիրելի ընկերներ, ես շոյված եմ մեծաթիվ արձագանքից, որն իմ նախորդ հրապարակումն ունցել է, երբ խնդրում էի հանրությանը աղոթել հայերի խաղաղության համար։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը սիրում են վիճել համաշխարհային պատմաբանների նման, բայց փաստն այն է, որ հայերը հարձակման են ենթարկվել եւ օգնության կարիք ունեն։
View this post on Instagram
Ես հայ չեմ, բայց ես շատ մտերիմ ընկերներ ունեմ, աշխատակիցներ ու հաճախորդներ, որոնք հայեր են, եւ ես ցանկանում եմ նրանց օգնել, ինչով կարող եմ։ Նրանք վերջին մի քանի օրվա ընթացքում Լոս Անջելեսում բողոքի ակցիաներ են արել, եւ ես ուզում եմ, որ նրանք ապահով լինեն։
Այս «Խաղաղություն հայերի համար» դիմակները պատրաստվել են իմ աշխատակիցների կողմից՝ հայ կանայք, որոնք ինձ հետ են գրեթե մեկ տասնամյակ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս դիմակների՝ հաջորդ 7 օրերի եկամտի 100 տոկոսը որոշել ենք նվիրաբերել Համահայկական հիմնադրամին։ Նորմալ է, եթե չեք ցանկանում գնել։ Խնդրում եմ նվիրաբերել հիմնադրամին։ Յուրաքանչյուր ցենտ օգնում է»,- գրել է նա։
Երեկ արված հրապարակմամբ դիզայները հայտնել էր, որ աղոթում է հայերի համար. «Եթե օգտվում եք սոցիալական մեդիայից, հավանաբար տեսել եք, որ Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են։ Ցավոք, առաջատար լրատվամիջոցների կողմից բավականաչափ լուսաբանում չի եղել։ Մենք հիմա պիտի բարձրաձայնել։ Խնդրում եմ, արտահայտեք ձեր աջակցությունը մեր հայ ընկերներին, գործընկերներին ու ընտանիքներին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին11:48, 9 նոյեմբերի
«148 դոլարանոց աղբ». Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան օրացույցը վրդովեցրել է գնորդներին. ապրանքանիշը առաջարկել է վերադարձնել գումարը