Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը Բաքու զենքի մատակարարման մասին նորությունը «ֆեյք» էր անվանել։
«Ես հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ սկսվեց պատերազմը, մենք տագնապի ահազանգ հնչեցրինք ու ասացինք, որ մեզ վրա առաջինն են հարձակվել, բայց Ալիեւը ժխտում էր դա, սակայն ինչ-որ պահի ընդունեց, որ այդպես է...
Հազարավոր տներ են քանդվել, հարվածներ են հասցվել եկեղեցիների ու հիվանդանոցների։ Սա փաստ է, որն անհանգստացնում է ամբողջ աշխարհին, բայց, ցավոք, միայն անհանգստացնում է։ Դու իրավացի ես, որ շատ երկրներ զենք են վաճառել Ալիեւին, բայց ուկրաինական, իսրայելական եւ բելառուսական բեռնատար ինքնաթիռները հիմա Բաքու են թռչում, եւ համարձակվում եմ ենթադրել, որ ճարպ, հումուս եւ կարտոֆիլ չեն տեղափոխում։
Գրում ես, որ հայկական ծագմամբ ուկրաինացիներ են զոհվել, բայց արդյոք սա կարո՞ղ է հուզել մի մարդու, որը ռազմական դաշինք է կնքել այնպիսի հրեշի հետ, ինչպիսին Էրդողանն է։ Ասում ես, թե ֆոսֆորը ռուսական կեղծիք է, բայց մի՞թե չգիտես, որ առաջնագծում գտնվող Արայիկ Հարությունյանը, որը տարածել է այդ «կեղծիքը», Պուտինին այնքան էլ նման չէ։ Ասում ես, թե չեմ անհանգստացել Դոնբասի համար, իսկ արդյո՞ք դու անհանգստացել ես՝ ներկայացելով նրանց կողմը, որոնք այնտեղ խաղաղ բնակչության էին սպանում։ Բռնապետների հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կողմը չեն։
Ես կուզեի սխալվել իմ բոլոր փաստարկներում եւ կասկածներում։ Շատ կուզենայի սխալվել։ Եվ եթե ես սխալվում եմ, եւ եթե մի օր մենք կհանդիպենք՝ լինելով ստեղծագործող մարդիկ, ես կգրկեմ քեզ ու կասեմ. «Կներես ինձ, ես մոլորվել էի»,- գրել է Անդրեասյանը։
View this post on Instagram
Ռեժիսորը հրապարակել է նաեւ առաքիչի նամակը, որը նրան նոութբուք էր հասցրել։ «Մեր հայրենասիրությունը պլասմասե չէ, եւ հենց դա ոչ մի բռապետ չի կարող հաշվի առնել իր մարտավարությունում։ Մենք կվերականգնենք բոլոր հիվանադնոցներն ու ուսումնական հաստատությունները եւ մեր երեխաներին արժանի կրթություն ու պաշտպանություն կտանք, իսկ այնպիսի բռնապետներ, ինչպիսիք Ալիեւն ու Էրդողանն են, պատասխան կտան յուրաքանչյուր հայի կյանքի համար։ Վաղ թե ուշ»,- հավելել է Սարիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում