«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դու ռազմական դաշինք ես կնքել այնպիսի հրեշի հետ, ինչպիսին Էրդողանն է». Սարիկ Անդրեասյանը պատասխանել է Զելենսկուն

14:41, 4 նոյեմբերի

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը Բաքու զենքի մատակարարման մասին նորությունը «ֆեյք» էր անվանել։

«Ես հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ սկսվեց պատերազմը, մենք տագնապի ահազանգ հնչեցրինք ու ասացինք, որ մեզ վրա առաջինն են հարձակվել, բայց Ալիեւը ժխտում էր դա, սակայն ինչ-որ պահի ընդունեց, որ այդպես է...

Հազարավոր տներ են քանդվել, հարվածներ են հասցվել եկեղեցիների ու հիվանդանոցների։ Սա փաստ է, որն անհանգստացնում է ամբողջ աշխարհին, բայց, ցավոք, միայն անհանգստացնում է։ Դու իրավացի ես, որ շատ երկրներ զենք են վաճառել Ալիեւին, բայց ուկրաինական, իսրայելական եւ բելառուսական բեռնատար ինքնաթիռները հիմա Բաքու են թռչում, եւ համարձակվում եմ ենթադրել, որ ճարպ, հումուս եւ կարտոֆիլ չեն տեղափոխում։

Գրում ես, որ հայկական ծագմամբ ուկրաինացիներ են զոհվել, բայց արդյոք սա կարո՞ղ է հուզել մի մարդու, որը ռազմական դաշինք է կնքել այնպիսի հրեշի հետ, ինչպիսին Էրդողանն է։ Ասում ես, թե ֆոսֆորը ռուսական կեղծիք է, բայց մի՞թե չգիտես, որ առաջնագծում գտնվող Արայիկ Հարությունյանը, որը տարածել է այդ «կեղծիքը», Պուտինին այնքան էլ նման չէ։ Ասում ես, թե չեմ անհանգստացել Դոնբասի համար, իսկ արդյո՞ք դու անհանգստացել ես՝ ներկայացելով նրանց կողմը, որոնք այնտեղ խաղաղ բնակչության էին սպանում։ Բռնապետների հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կողմը չեն։

Ես կուզեի սխալվել իմ բոլոր փաստարկներում եւ կասկածներում։ Շատ կուզենայի սխալվել։ Եվ եթե ես սխալվում եմ, եւ եթե մի օր մենք կհանդիպենք՝ լինելով ստեղծագործող մարդիկ, ես կգրկեմ քեզ ու կասեմ. «Կներես ինձ, ես մոլորվել էի»,- գրել է Անդրեասյանը։

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan) on

Ռեժիսորը հրապարակել է նաեւ առաքիչի նամակը, որը նրան նոութբուք էր հասցրել։ «Մեր հայրենասիրությունը պլասմասե չէ, եւ հենց դա ոչ մի բռապետ չի կարող հաշվի առնել իր մարտավարությունում։ Մենք կվերականգնենք բոլոր հիվանադնոցներն ու ուսումնական հաստատությունները եւ մեր երեխաներին արժանի կրթություն ու պաշտպանություն կտանք, իսկ այնպիսի բռնապետներ, ինչպիսիք Ալիեւն ու Էրդողանն են, պատասխան կտան յուրաքանչյուր հայի կյանքի համար։ Վաղ թե ուշ»,- հավելել է Սարիկը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել