«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու տարբեր հարթակներում հետեւորդներին իրազեկում հակառակորդի գործողությունների մասին։
Երաժիշտն այս անգամ խոսել է Արցախում ընթացող մարտական գործողությունների մասին իրազեկող տեղեկատվական արշավից։ Նա կարեւորել է դրա շարունակությունը։
«Դե ֆակտո ազերիները հարձակվել են Արցախի վրա Թուրքիայի ու վարձկանների հետ, եւ անսպառ ռմբակոծում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերը, Մարտունին, բոլոր գյուղերը: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում Արցախում եւ մղենք իրենց շիտակ որոշումներ կայացնելուն, որ ի վերջո ճանաչեն Արցախը», - ասում է Սերժ Թանկյանը:
Նա ընդգծել է, որ ուշադիր է պետք լինել եւ աշխարհին ցույց տալ, որ նույն թուրքական ռեժիմն է, որը 105 տարի առաջ փորձել է ոչնչացնել հայերին եւ հիմա իրենց ռումբերով նույնպես փորձում են Արցախի ժողովրդին ոչնչացնել:
«Առաջին անգամ է աշխարհում, որ այս ձեւով ոտքի կանգնած ենք, իբրեւ մեկ ժողովուրդ աշխարհում եւ ձայներնիս բարձր հնչում ա, այսինքն շատ օգուտ կարող ենք անել այս ձեւով, բայց պետք է շարունակենք այս նույն թափով․․․ Իբրեւ մեկ ձայն, իբրեւ մեկ ժողովուրդ աշխատել մեր ազգի երկարաձգման նպատակներով», - ընդգծել է երաժիշտը։
Նա շեշտել է, որ կարեւորում է՝ օտարները հասկանան, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ։ Այդ իսկ պատճառով երաժիշտն ու նրա ընկերները սոցիալական հարթակներում կիսվում, վերահրատարակում են նյութեր, որպեսզի այդ հարթակներում եւս ավելի հզոր լինենք։
«Թշնամին ոչ միայն արգելված ռազմամթերք օգտագործում է, բայց նաեւ բնություն է սպանում․․․», - շարունակել է Թանկյանը։
Տեսանյութը՝ Arm Gov Youtube-յան ալիքից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել