Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Նա կիսվել է ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին․
«Զրույց Արթուր Գրիգորյանի հետ
Հեռախոսի զանգն արդեն ութերորդ, իններորդն է...
Գիտեմ, որ մտածում ես, թե ով՞ է, ինչ՞ մի կարևոր բան պիտի ասի այս պահին... Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա ... Պարզապես զանգում եմ, քեզ հետ խոսելու կարիք ունեմ...
Գիտեմ, չես կարող ոչինչ ասել ...
Բայց վերցրու խոսափողը, թեկուզ լռես, միևնույն է վերցրու... Քո լռությունն ավելի խոսուն է, քան շատերի սուտ հայրենասիրական ճղճղոցները...
Պատերազմը նոր էր ավարտվել, 1994 -ն էր, միասին Լոս Անջելեսում էինք։ Հաղթել էինք , հպարտ էինք, Շուշին մերն էր, գլուխներս բարձր, քիթներս տնկած ման էինք գալիս։ Ասացիր մտքիցդ հանի Ամերիկան, մենք Հայաստանում շատ գործ ունենք անելու։
Հաղթանակը դեռ սկիզբն է, հայրենիքը նոր պետք է շենացնենք...
Զանգերը գնում են, տասներորդ, տասնմեկերորդ...
Ստեփանակերտում ,,Ընծա,, փառատոնն էիր կազմակերպել։ Ես ժյուրիի նախագահն էի։ Ընտանիքով եկել էինք Ստեփանակերտ։ Մայրս մեր հետ էր։ Դրանից հետո մայրս ասում էր տարին մի քանի անգամ երեխաներին տար Արցախ, կմաքրվեն։ Այդպես էլ անում էի, հատկապես մորս մահից հետո։
Ես համբերատար պահում եմ խոսափողը, զանգերը գնում են...
Արցախի անկախության նախօրյակն էր, սեպտեմբերի 1-ը, Շուշիում էինք։ Ամբողջ գիշեր խոսեցինք դեսից, դենից, արդարությունից, անկախությունից, ապագայից, երեխաներից... Հիշեցինք 1994- ը, երբ միասին Լոս Անջելեսում էինք։ Ասացիր հիշում ես , որ ասում էի դեռ շատ անելիք ունենք, այ, այս օրվա համար էի ասում... Հիշում ես մայրդ ոնց էր սիրել Շուշին։ Տես, ինչ հրաշք է մեր գեղեցկուհի Շուշին...
Հիմա ես այդ նույն, 1994-ի Լոս Անջելեսի հյուրանոցի առջև կանգնել եմ, ու քեզ եմ զանգում, զանգերը գնւմ են։
Դու վերցնեւմ ես լսափողն ու լռում։ Որքան ասելիք կա քո լռության մեջ...
Լսում եմ ծանր շնչառությունդ։ Երևի հիշել ես այն, ինչ ես հիշեցի։ Արցունքներդ ներսում են հոսում։
Խորքից հազիվ լսում եմ ,, Ներիր Շուշի... ,, ։
Ով կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք։
Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով՝ ,,ներիր Շուշի...,,»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը