70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները երեկ վերադարձել են հայրենիք: Այս լուրը, թերեւս, վերջին շրջանի ամենահուսադրող նորություններից էր, երբ զինվորների վերադարձի երջանկությունը միմյանց հետ կիսում էր մի ամբողջ ազգ: Վերադարձած հերոսների թվում է նաեւ դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրը՝ Ռուսլան Թումանյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վարուժանը հուզմունքի եւ ուրախության մեջ նշեց, որ եղբոր հետ խոսել է՝ նա լավ է, արդեն, նույնիսկ, պատրաստ է դիտել իր սիրելի ֆիլմերը: Դերասանը նաեւ շեշտեց՝ երբեք հույսը չի կորցրել, որ Ռուսլանը տուն է վերադառնալու…
«Էմոցիաներն այնքան աննկարագրելի են... Ամեն ինչ խառնվել է իրար: Այս 70 օրերի ընթացքում շատ եմ ցանկացել կուտակված էմոցիաներս, կարոտս դուրս հանել, բայց չէի կարողանում արտահայտվել… Լինում էին օրեր, երբ ինձ վատ էի զգում, մտածում՝ ինչու է ինձ մոտ այսպիսի վիճակ: Ամեն ինչ խառնվել էր ներսումս: Այժմյան վիճակս հրաշք է՝ ինչ-որ աննկարագրելի բան»,-ասում է Վարուժանը:

«Եղբորս հետ խոսել եմ, տրամադրությունը շատ լավ է, «դուխը»՝ տեղը: Հարցնում եմ՝ ինչպես է, ասում է՝ լավ է, ոչ մի քերծվածք չունի, ոտքերն են, պարզապես, ցրտահարվել: Երբ հարցրի, թե ինչի կարիք ունի, ինչ է ուզում իրեն տանեմ, խնդրեց, որ իր սիրելի ֆիլմերը ներբեռնեմ, տանեմ, որ դիտենք…»:
Վերջին զանգը, որ եղբորից ստացել էր հոկտեմբերի 8-ին էր, եւ չնայած այդ օրվանից հետո կապն ընդհատվել էր, դերասանը երբեք չի կասկածել, որ իր հավատը պաշտպանելու է նրան:

«Ես միշտ այնքան վստահ եմ եղել, որ գալու է: Նույնիսկ, լավ լուրն իմանալուց երեք ժամ առաջ ընկերոջս հետ եկեղեցու դիմաց նստած էինք, նա ասաց՝ գիտե՞ս՝ քեզանից էնքան դրական էներգետիկա ա գալիս: Ասացի, որ իսկապես, ինձ մոտ այնքան անհանգիստ հանգստություն էր: Ասես, ինչ-որ մեկն ինձ ասեր՝ Վարուժ ամեն ինչ լավ ա, շուտով եղբայրդ վերադառնալու ա: Նույնիսկ, նեղվում էի արդեն, որ չեմ անհանգստանում, ավելի ճիշտ՝ անհանստանում էի, բայց դրա մեջ կար տարօրինակ հանգստություն… Մտա եկեղեցի ու բարձր խոսում էի Աստծո հետ. գիտեի, որ նրան պաշտպանում է, ինչպես ինձ էր պաշտպանել ծառայությանս ժամանակ… (Վարուժանը ծառայել է Հադրությում՝ 2013 թ-ին, որի ընթացքում ստացել էր հրազենային վնասվածք եւ ստիպված էր եղել դադարեցնել ծառայությունը. հեղ.): Մինչ ծառայության մեկնելը ես խաչ էի վերցրել, տարել էի օրհնելու, հետո կախել էի նրա պարանոցին: Երեկ էլ, երբ խոսում էինք, ասաց, որ խաչը իր մոտ է... Գիտեք՝ երբ ես ինքս էլ ծառայում էի, վիրավորվեցի, խաչ ունեի ինձ մոտ, եւ միշտ այդ խաչը ինձ մոտ եմ պահել, աղոթել եմ ու հավատացել, որ եղբայրս գալու է»:


Ի դեպ, վերադարձած զինվորներից Արսեն Այվազյանն էլ դերասանուհի Իրինա Այվազյանի եղբայրն է: Պարզվում է՝ Ռուսլանն ու Արսենը միասին են ծառայել, եւ հասցրել են մտերմանալ՝ միասին անցնելով իրենց բաժին հասած դժվարությունների միջով.
«Երեկվա լավ լուրից հետո առաջին զանգերից մեկը, որ ստացել եմ Իրինայից է եղել: Ես անձամբ Արսենի հետ էլ եմ խոսել: Արսենն ու Ռուսլանը ընկերներ են, մինչ պատերազմն էլ իրենք ընկերություն են արել, Արսենի հետ էլ ամեն ինչ լավ է»,-նշեց դերասանը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին