Դերասան Վարուժան Մարգարյանը Հայոց բանակ է զորակոչվել 2014 թ-ին: Վարուժանի ծառայությունը, սակայն, տեւել է 7 ամիս` հրազենային վնասվածքի պատճառով:
Այսօր` Հայոց բանակի կազմավորման 28-րդ ամյակի առթիվ Վարուժանի հետ վերհիշել ենք նրա ծառայության օրերը, դժվարություններն ու բանակում ստացած փորձը:
«Ծառայությունս անցկացրել եմ ԼՂՀ-ում`Հադրութ քաղաքում։ Ծառայության գնալու լուրը ստացել եմ 2 անգամ։ Առաջին ծանուցագիրը եկել է 2013 թ-ի դեկտեմբերի 15-ին` դեկտեմմբերի 18-ին գնալու համար։ Հավատս չէր գալիս, որ ընդամենը 3 օր ժամանակ ունեմ եւ Նոր տարուն չեմ լինելու տանը։ Երաժշտական դասակ գնալու համար պետք է քննություն հանձնեի, այդ պատճառով էլ գնալս հետաձգվեց մինչեւ հունվարի 10-ը։ Ես այդ մի ամսվա ընթացքում համակերպվել էի գնալու մտքին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

Անդրադառնալով զորակոչվելու օրերի ապրումներին` նա հավելեց.
«Իմ կարծիքով չկա մարդ, որը ներքին հուզմունք չունենա այդ պահին, բայց դա պահում ես ներսումդ, որ ծնողներդ չնկատեն: Երկու տարին քիչ չէ...»:
Չնայած ծառայությունը երկար չի տեւել, բայց այդ ընթացքում Վարուժանը հասցրել է ձեռք բերել ընկերներ.
«Բանակային շատ լավ ընկերներ եմ ձեռք եմ բերել, բայց հիմա չեմ կարողանում շատ կապի դուրս գալ զբաղվածության պատճառով։ Տղաներ եղան, որոնց հետ հենց ճանապարհին ծանոթացանք, եւ շփումը շարունակվեց նաեւ զորամասում, եղան մարդիկ, ում հետ` հենց տեղում»։
Դերասանը վերհիշեց նաեւ ծառայության ամենադժվար օրը.

«Ամենադժվարը եղել է հենց այն ճակատագրական օրը, որի պատճառով էլ ժամանակից շուտ զորացրվեցի։ 23.07.2014`այդ օրը ես ստացա հրազենային ծանր վնասվածք։ Այդ օրվանից սկսած մի ամիս եղել է բարդ վերականգնողական շրջան»,-պատմում է նա`հավելեով.
«Ծառայության այդ 7 ամսվա շրջանը տվեց ինքնուրույնություն, գիտակցում, որ անկախ ամեն ինչից, անկախ դժվար պահերից` կյանքը պետք է գնահատել։ Ես համարում եմ, որ այդ շրջանը ինձ տվեց երկրորդ կյանքի հնարավորություն, որը պետք է ճիշտ օգտագործել»։
Նորակոչիկներին ու ապագա զինվորներին Վարուժանը խորհուրդ է տալիս. «Տրամադրվեն շատ լավ`առանց կասկածների, առանց վախերի։ Թե ինչպես կանցնի այդ երկու տարին, կախված է ամենքից եւ մեծ մասամբ հենց տրամադրվածությունից»։
Իսկ վերջում կիսվեց իր բարեմաղթանքով.
«Հայոց բանակին ամենակարեւորը մաղթում եմ խաղաղություն, իսկ զինվորներին` բարի ծառայություն եւ բարի վերադարձ ընտանիք»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Վարուժան Մարգարյանի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ