«Դու այնքան լավն ես դրանում»/ «Քեզ մոտ հրաշալի է ստացվում»՝ գովեք նրան այն բանի համար, ինչ նա անում է՝ խոհանոցում, ննջարանում, մարզասրահում կամ մեքենան սարքելիս։ Տղամարդն ուզում է լսել գովեստի բառեր։ Եթե խոսքն աշխատանքի մասին է, ապա կարևոր է ցույց տալ, որ դուք գնահատում եք նրա ջանքերը, այլ ոչ թե աշխատավարձը կամ պաշտոնը։
«Քեզ հետ ես ինձ անվտանգ եմ զգում (գեղեցիկ, երջանիկ, ցանկալի՝ այն ամենը, ինչ արտահայտում է ձեր զգացմունքները)»։ Սա ամենաանկեղծ հաճոյախոսություններից մեկն է, որը կարող եք անել տղամարդուն, ու որը նա հաստատ կգնահատի։ Նա ուզում է, որ դուք Ձեզ լավ զգաք իր հետ ու երբ դուք դա հաստատում եք բառերով, նա երջանկությունից խելագարվում է։
«Դու այնքան սեքսուալ ես։ Ինձ դուր են գալիս քո աչքերը, ժպիտը, ձեռքերը»։ Կարևոր է ոչ թե պարզապես ասել, որ նա գեղեցիկ է, այլ նշել, թե հատկապես ինչն եք նրա կերպարում ամենագրավիչը համարում։ Ընդ որում այդ ասելիս՝ թեթևակիորեն հպվեք այն մասին, որի մասին խոսում եք։
«Ինձ դուր է գալիս քեզ հետ ժամանակ անցկացնելը»։ Դա ցույց է տալիս, որ Ձեզ դուր է գալիս նրա հետ լինել ոչ թե նրա արտաքինի, կարգավիճակի կամ փողի պատճառով, այլ որովհետև նա Ձեր կողքին է։
«Ինձ դուր է գալիս քո տեսքը (տվյալ հագուստով)»։ Չնայած տղամարդիկ այդքան էլ չեն կարևորում հագուստը, բայց նրանք կցանկանան իմանալ, որ իրենց հագուստը Ձեզ դուր է գալիս։ Ընդ որում կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե տվյալ հագուստի վրա, այլ այն բանի վրա, որ տղամարդն այդ հագուստով գրավիչ տեսք ունի։
«Դուք հրաշալի ընտանիք ունես» կամ «Ինձ դուր են գալիս քո ընկերները»։ Նրա համար դա շատ կարևոր է։
«Ի՞նչ էի անելու ես առանց քեզ»։ Տղամարդն ուզում է իրեն անհրաժեշտ զգալ։ Լինի դա պարզապես շամպայնի շիշը բացելու, թե տնային գործերում Ձեզ օգնելու համար ՝ նա ուզում է զգալ, որ դուք չեք կարող առանց իր օգնության։
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին