Հաղորդավար Հակոբ Պապիկյանը՝ Ժակը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ կոչ անելով հայերին զերծ մնալ արցախցի-հայաստանցի տարանջատումներից: «Կանգ առեք, քանի ուշ չէ…»,-գրել է հաղորդավարը:
«Կինս ծագումով Արցախից է, ստացվում է՝ երեխաներս ինչ-որ չափով Արցախցի են, ինչ-որ չափով` Իգդիր֊ Սուրմալուեցի/Լոռեցի/Շիրակցի, ինչպես ես, բայց նախ եւ առաջ՝ նրանք ՀԱՅ են եւ Հայաստանցի։ Այո՛, Հայաստանցի, որովհետեւ Արցախը դա Հայաստան է եւ վերջ, որովհետեւ Անին Հայաստան է եւ վերջ, Վանը Հայաստան է եւ վերջ... Որովհետեւ մեր հայրենիքի՝ Մեծ Հայքի, ցանկացած բնակավայր դա հայի հայրենիքն է եւ վերջ, իսկ հայի հայրենիքը դա Հայաստանն է։ Հիմա, երբ նկատում եմ, որոշ կենտրոններ(անձինք), որոշ նպատակներով ակտիվորեն փորձում են համոզել, թե մենք կորցրել ենք Արցախը առհավետ, ենթագիտակցորեն վանում եմ այդ պրոպագանդան ինձնից։ Շատ ավելի զազրելի է նկատել Արցախցի-֊Հայաստանցի բաժանմանը միտված ուղեղների լվացման քաղաքականությունը, որի զոհն են դառնում մեր որոշ հայրենակիցներ»,-գրառման մեջ նշել է Ժակը, նաեւ հավելել.

«Եվ այսօր, երբ մշուշոտ է հայկական Արցախի ապագան, մարդիկ կուլ են տալիս սոցիալական ցանցերում տարվող ազգը պառակտող պրոպագանդան, տարանջատում են Արցախցուն Հայաստանցուց, նկատվում են կոչեր, թե Հայաստանցիները այլեւս պարտավոր չեն պայքարել Արցախի եւ Արցախցիների համար եւ այլ, ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, ախմախություն։ Իհարկե, այս ամենը ունենում է հակընդդեմ եւ վանող ռեակցիա ծանր օրեր ապրող Արցախի մեր հայրենակիցների մոտ։ Այսինքն՝ մենք կուլ ենք տվել խայծը եւ շարժվում ենք մեր էթնոսի տարանջատման ուղղությամբ, ինչի համար առանց այն էլ ստեղծվել են հիանալի պայմաններ։ Իրականում մեզ սպառնում է ոչ միայն տարանջատման վտանգը, այլ նաեւ Չերկեսոհայերի ճակատագիրը, ովքեր, ապրելով կովկասյան միջավայրում, սկզբում ընդօրինակեցին չերկեսական ժողովուրդների լեզուն ու մշակույթը՝ շարունակելով հանդիսանալ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ, իսկ հետո ռուսաֆիկացվեցին եւ ձուլվեցին ռուս ժողովրդին։ Սիրելիներս, եթե այսօր դուք հայտարարում էք, թե այլեւս Արցախը Արցախցիների խնդիրն է, վաղը հենց դուք հայտարարելու եք, որ Սյունիքը սյունեցիների խնդիրն է, Գեղարքունիքը՝ գեղարքունիքցիների։ Իսկ մինչ դուք այդ սին ու ապազգային պնդումներն եք անում, թուրքերն ու ադրբեջանցիները, ովքեր խոսում են միեւնույն լեզվով, բայց ունեն տարբեր կրոններ եւ էթնիկ ծագում, լծվել են պանթուրանական իրենց քաղաքականության ի կատար ածմանը՝ միլիմետր առ միլիմետր, գյուղ առ գյուղ պոկելով Մեծ Հայքից մեզ բաժին հասած մեծ հայրենիքի փոքր բեկորից։ Եթե մենք շարունակելու ենք այսպես, ապա մենք կորցնելու ենք ամեն ինչ, նաեւ՝ սփյուռքը, որի պահպանման հիմնասյուններից է միացյալ պատմական Հայաստանի վերականգման երազանքը։ Կանգ առեք, քանի ուշ չէ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի