Մաքսիմ Գալկինը բողոքել է, որ աշխատանքի պատճառով հազվադեպ է տեսնում կնոջը՝ Ալլա Պուգաչովային: Ըստ Showbiz կայքի, 37-ամյա արտիստը ներկայում զբաղված է «Все могут короли» («Արքաներն ամեն ինչ կարող են») սերիալի նկարահանումներով: Բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Մոսկվայում, իսկ շարունակվում են Կիեւում եւ Կամենեց-Պոդոլսկում: Այդ պատճառով Գալկինը հաճախ չի հանդիպում Պուգաչովային:
«Ինձ հեռախոս է անհրաժեշտ, որպեսզի կարողանամ ցանկացած պահի զանգահարել կնոջս: Մենք սովոր ենք երկար զրուցել, ինչ-որ կենցաղային եւ ոչ կենցաղային հարցեր քննարկել: Ալլան շատ է հետաքրքրվում իմ աշխատանքով, ես պատմում եմ այն մասին, թե հիմա ինչ ենք նկարահանում, պատմում եմ, թե ինչ է կատարվել օրվա ընթացքում:
Այո, մենք կարոտում ենք միմյանց: Չգիտեմ, թե նախկինում մարդիկ ինչպես են ապրել առանց բջջային հեռախոսի: Արդեն հունիսից ես տանը հազվադեպ եմ լինում: Նախ պատրաստվում էի, մասնագետի հետ ձիավարություն պարապում, ուսուցչի հետ՝ դերասանի վարպետություն: Այնուհետեւ սկսվեցին նկարահանումները, ուղեւորությունները. այդպես էլ անցկացրեցի ամառը: Ինչ վերաբերում է Ալլայի հետ մեր «ամուսնալուծությանը», ապա մենք այդ լուրերին ուշադրություն չենք դարձնում: Նախկինում ես փորձում էի աղբյուր գտնել, պարզել, թե ընդհանրապես որտեղից են վերցնում նման լուրերը: Փորփրեցի հսկայական քանակությամբ կայքեր եւ վերջիվերջո հասա նիհարելու ինչ-որ հրաշալի միջոցի գովազդի:
Բայց հիմա մեկ օրինաչափություն եմ բացահայտել. իմ եւ Ալլայի ամուսնալուծության մասին լուրերն ի հայտ են գալիս ամռանը, երբ գրելու բան չկա: Հիմա մեր «բաժանման» առիթը համարում են երիտասարդ ուկրաինական երգչուհու հետ իմ ինչ-որ լուսանկար: Ես երբեք չեմ մերժում լուսանկարվելու առաջարկները, եթե մարդը քաղաքավարությամբ խնդրում է այդ մասին: Հավանաբար, այդ հենց նման դեպքերից է, ինչից էլ որոշել են հոդվածի թեմա սարքել»,- նշել է Գալկինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուգաչովան Գալկինից բաժանվել է իրեն դավաճանելու համար եւ, իբր, վռնդել է տանից: Ռուսական էստրադայի Պրիմադոննան նաեւ հրաժարվել էր մեկ բեմում հանդես գալ երիտասարդ ամուսնու հետ: Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Պուգաչովան «Рождественские встречи» («Ծննդյան հանդիպումներ») հաղորդումը վարելու է ոչ թե նրա, այլ երգիչ Գրիգորի Լեփսի հետ:
Երաժշտական երկարատեւ դադարից հետո առաջին անգամ Ալլա Պուգաչովան զուգերգ է կատարելու Լեփսի հետ, ինչպես նաեւ ներկայացնելու է արդեն նախկին ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին նվիրված նոր կոմպոզիցիան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է