«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Վայրկյաններն էի հաշվում, թե երբ էր վերադառնալու». Էլեն Ազնավուրյանը` Ամանորի գիշերն անակնկալ նշանադրության, սիրելիի՝ ռազմաճակատ մեկնելու ու դժվար օրերի մասին (ֆոտո)

11:28, 2 հունվարի

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանի կյանքում 2021-ը նշանավորվեց առաջին իսկ րոպեներից: Հենց Ամանորի գիշերը նրա ընտրյալը` Բորիս Մկրտչյանը, նրան նշանադրության առաջարկություն արեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էլենը խոստովանեց` նախապես ոչինչ չէր կասկածել, իսկ սիրելիի ռոմանտիկ քայլը վերադարձրել է դերասանուհու լավատեսությունը նոր տարվա նկատմամբ:

Մեզ հետ զրույցում Էլենը ոչ միայն անկեղծորեն կիսվել է իր ամանորյա անակնկալի հույզերով, այլեւ վերհիշել նախորդ տարվա ամենածանր ամիսները, երբ ստիպված է եղել սպասել ռազմաճակատ մեկնած սիրելիին:

«Այս տարին այնպես է սկսվել, որ համոզված եմ` վատը լինել չի կարող»,-ասում է ոգեւորված դերասանուհին,-«Այս Ամանորը որոշել էինք դիմավորել եկեղեցում, պատարագի էինք մասնակցում, իսկ վերջում, երբ դեռ բոլորը ներկա էին` մոտ 300 անձ, Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը մեր անունները հնչեցրեց ու կանչեց իր մոտ: Կարծեցի` ուզում էր օրհնել մեզ, նույնիսկ, երբ հարցրեց` «Պատրա՞ստ ես այս երիտասարդի կինը դառնալ», ես դեռ չէի հասկանում` ինչ էր կատարվում: Պատասխանեցի` «այո», իսկ երբ ընկերս հանեց մատանին, խառնվեցի իրար, ինձ թվաց` ամուսնանում ենք ու ձախ ձեռքս մեկնեցի (ծիծաղում է): Հետո Տեր Զաքարիան նշանադրության արարողություն անցկացրեց»,-վերհիշում է նա` զարմանալով, թե ինչպես չէր կռահել սիրելիի մտադրությունը:

«Նախօրոք ամեն ինչ ծրագրված էր, բոլորը գիտեին, բացի ինձանից: Սա լավագույն տարեսկիզբն էր, որ կարող էր լինել: Մտքովս անգամ չէր անցել, որ հենց այդ օրը նման բան կարող էր պատահել: Գիտեի, որ պիտի խոսեինք, նշանադրության օրը որոշեինք... Բայց նույնիսկ մայրիկս, որ ցանկացած բան ինձ, սովորաբար, նախապես հուշում է, այս անգամ ոչինչ չէր ասել, ընդհանրապես գլխի չէի ընկել»:

Էլենը վերհիշեց նաեւ պատերազմի շրջանը ու դրա պատճառով բաժանումը.

«Նախորդ տարին շատ դժվար ու վատ հիշողություններով լի էր, հատկապես` վերջին երեք ամիսը... Երկուսս էլ վայրկյաններն էինք հաշվում, թե երբ էր ամեն ինչ ավարտվելու, թե երբ էր նա վերադառնալու ռազմաճակատից... Չեմ կարող ամեն ինչ նկարագրել, իրոք շատ բարդ շրջան էր, իսկ ամենավատ օրն այն էր, երբ իմացանք, որ նա ու իր ընկերները շրջափակման մեջ էին հայտնվել եւ վայրկյանների հարց էր` կփրկվեի՞ն, թե ոչ... Այդ օրերին լինում էի Կամերային թատրոնում, որտեղ շատ մեծ կամավորական խմբով օգնում էինք Արցախից ընտանիքներին ու զինվորներին. փորձում էի գործով ինձ մի քիչ շեղել, ու փառք Աստծո, որ նա ողջ-առողջ վերադարձավ, եւ մեր նպատակի մի մասն իրականացրինք»,-ասում է դերասաուհին,-«2020-ի ամեն ամսում մի վատ բան եղել է, բայց 2021-ն արդեն լավ ենք սկսել` հենց Աստծո տանը: Մեծ հույս ունեմ, որ Աստծո օրհնությունն աբողջ տարի մեզ հետ կլինի եւ ամեն ինչ հաջող կանցնի: Աստված բոլորիս հետ, խաղաղություն մեր ազգին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Էլեն Ազնավուրյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել