Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է դստեր նամակով, որն ուղղված է 2020-ին: Դերասանի դուստրը՝ Սուսաննան, ամփոփել է նախորդ տարվա իր ապրումները եւ հույս հայտնել, որ 2021-ը անկորուստ կլինի.
«Հուսամ 2020-ը ինձնից չի վիրավորվի, եթե «դու»-ով խոսեմ իր հետ: Բարև, լա՞վ ես: Ես՝ չէ: Դու 366 օր սեւ ու սպիտակ ես եղել ինձ համար: Եղել ես մռայլ: Տարել ես ինձնից իմ հարազատներին, կորցրել... Դու ինձ կոտրել ես: Դու փչացրել ես իմ նպատակները, դեն նետել երազանքներս, բայց նաեւ թույլ տվել ստեղծել նորը: Դու մի կողմ ես դրել իրական շփումն ու ստեղծել ամենադաժանը: Ստեղծել ես անհագ կարոտը, կոտրել ես բոլոր հույսերը: Բայց ես քեզնից ինչ-որ չափով շնորհակալ եմ: Խնդրում եմ, չփքվե՛ս: Դու ինձ մեծացրել ես: Դու ինձ ավելի ես հղկել: Դու ինձ ավելի հասուն ես դարձրել: Դու ինձ գնահատող ես ստեղծել: Դու ապտակ ես տվել ինձ իմ ամեն օրը չվայելելու, հարազատներիս ներկայությունը չվայելելու համար: Եթե դու չլինեիր, երեւի նույն ձեւ շարունակեի ապրել ու ձեւացնել, թե «հա, ի՞նչ ա եղել, ապրում եմ»:
Դու մարկերով ներկել ես իմ սեւ ու սպիտակը: Դու ինձ նվիրել ես նոր, տարբեր մարդկանց, իսկ հներին ավելի մոտ բերել: Դու ինձ տվել ես նոր գաղափարներ, նոր տեսակետներ: Դու ինձ հնարավորություն ես տվել գեղեցիկն ուրիշ աչքերով ընկալել: Դու հնարավորություն ես տվել մտածել։ Շատ երկար մտածել: Դու ինձ տվել ես ինքս ինձ սիրելու, գնահատելու ու հարգելու հնարավորությունը: Դու ինձ տվել ես հնարավորություն անել այն, ինչի ժամանակը ես երբեք չեմ ունեցել: Ես ավելի ուժեղ եմ դարձել քո շնորհիվ: Բայց քեզնից զատ, ես նաեւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս մռայլ ու տարօրինակ տարին լցրեցին իրենց գույներով ու տարբեր երանգներով: Ես շնորհակալ եմ, որ ապրում եմ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր պայքարել են իմ ու իմ հարազատների ապրելու համար: Ես շնորհակալ եմ ձեզ ու խոնարհվում եմ ձեր առջեւ: Բոլորիդ անսահման սիրում եմ ու հույս ունեմ, որ իմ սերը ձեզ ինչ-որ չափով ուժ կտա: Չգիտեմ՝ ինչ է սպասվում 2021-ում, բայց ամեն դեպքում հույսս չկորցնելով կասեմ՝ չտանե՛ս էլ մեզնից ոչ ոքի: Խաղաղ, առողջ, բարի ու հրաշքներով լի տարի եղիր: Լա՛վը եղիր, խնդրում եմ:
Սիրով՝ Սուսանիկ»,-գրել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար