«Հրաշք կին․ 1984»
1984թ.։ Դիանան դեռ տխրում է մահացած Սթիվի համար, պայքարում է մանր կրիմինալի դեմ եւ աշխատում է Սմիթսոնովյան ինստիտուտի թանգարանում: Մի անգամ նա ծանոթանում է նոր գործընկեր Բարբարայի հետ, որին հանձնարարված է ուսումնասիրել նոր արտեֆակտերը:
Հնագույն օբյեկտների թվում հայտնվում է խորհրդավոր բյուրեղ, որը իրականացնում է ցանկությունները։ Այդ կերպ Սթիվը հանկարծակի վերադառնում է Դիանայի մոտ։ Սակայն կախարդական բյուրեղին հետապնդում է գործարար Մակսվել Լորդը, եւ նա շատ նենգ ծրագրեր ունի այդ արտեֆակտի համար:
Պրեմիերան՝ հունվարի 14-ին (հայկական կինոթատրոններում արդեն ընթանում է):
«Հրեշներ որսացողը»
Մեր աշխարհին զուգահեռ գոյություն ունի այլ աշխարհ, որտեղ իշխում են ծայրահեղ վտանգավոր եւ անհավատալի ուժով օժտված հրեշները։ Տարածական պորտալի միջոցով հենց այստեղ է հայտնվում լեյտենանտ Արտեմիսը եւ էլիտար զինյալների նրա ջոկատը։
Փորձելով գոյատեւել եւ գտնել տան ճանապարհը, Արտեմիսն ուժերը համախմբում է խորհրդավոր որսորդի հետ, որը սովորել է գոյատեւել այդ թշնամական հողում։
Պրեմիերան հունվարի 14-ին։
«Հոգին»
Մի օր երաժշտության ուսուցիչ Ջո Գարդները վերադառնում է տուն, ընկնում է մտոց (люк) եւ մահանում: Այժմ Ջոն ունի մեկ ճանապարհ՝ Մեծ Հետո, բայց նա փախչում է հավերժություն տանող շարժասանդուղքից եւ պատահաբար ընկնում է Մեծ Առաջ:
Այստեղ նոր հոգիները գտնում են իրենց, եւ ապագա մարդկանց մոտ առաջանում են հոբբիներ, երազանքեր եւ հետաքրքրություններ: Ջոն դառնում է 22 համառ հոգու ուսուցիչը, որը դարեր շարունակ չի կարողանում գտնել իր կայծը եւ գնալ Երկիր։
Պրեմիերան հունվարի 21-ին։
«Սատանան մանրուքներում»
Քերն շրջանի շերիֆի տեղակալ Դիկի մականունով Ջո Դիկոնին ուղարկում են Լոս Անջելես։ Բայց այնտեղ նրան ընդգրկում են սերիական մարդասպանի որոնումների աշխատանքներում, որը ահաբեկում է քաղաքը։ Մոլագարի որսը գլխավորում է Լոս Անջելեսի շերիֆի դեպարտամենտի սերժանտ Ջիմ Բեքսթերը։
Նրանք ավելի ու ավելի մոտ են նպատակին, սակայն Բեքսթերը չի կռահում, որ դրանով նրանք հարություն են տալիս Դիքիի անցյալի ուրվականներին՝ բացահայտելով այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող են ընկղմել ավելի «կեղտոտ ջրերի» մեջ, քան նրա ներկայիս գործն է։
Պրեմիերան՝ հունվարի 28-ին։
«Օլիվեր Թվիսթի խաբեությունը»
Լոնդոնում ապրող պատանի տաղանդավոր նկարիչը պատահաբար հայտնվում է մի խմբավորման մեջ, որը պատրաստում է թանկարժեք նկարների գողություն։
Պրեմիերան հունվարի 28-ին։
Հաճելի դիտում՝
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն