«Պրիմադոննայի ստվերում» շոուն, որը նվիրված է Ալլա Պուգաչովային եւ հեռարձակվել է ТВЦ հեռուստաալիքի եթերում, աղմկահարույց սկանդալ է հրահրել շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:
«Խնդրել են պատմել համաճարակի պայմաններում արտիստների ներկա վիճակի մասին, երբ մեկը մյուսի հետեւից չեղյալ են հայտարարվում համերգները եւ ընդհանուր առմամբ ոլորտը վնասներ է կրում։ Արդյունքում, իմ կես ժամանոց հարցազրույցը դարձել է հինգ րոպեանոց, որտեղ խոսում եմ միայն Պուգաչովայի մասին», - «Экспресс газета»-ն մեջբերում է երգիչ Իգոր Նաջիեւի խոսքը։
Ծրագրի մյուս հյուրը՝ երգչուհի Լիկա Սթարը, պատմել է նմանատիպ պատմություն։ Նրա խոսքով՝ լրագրողներն իրենից հարցազրույց են վերցրել, որում հարցաքննել են ստեղծագործական ծրագրերի մասին, սակայն արդյունքում միայն մի քանի արտահայտություններ են թողել Պուգաչովայի մասին: Ընդ որում, նա նշել է, որ ինքը պրիմադոննայի հետ ոչ մի կոնֆլիկտ չունի։
«Բայց այդ ամենը կտրված էր հարցազրույցից։ Արդյունքում, երկուս ու կես ժամ տեւած իմ զրույցը վերածեցին երեք րոպեի, որոնք էլ այնպես են դասավորել, ինչպես նրանց է ձեռնտու», - բողոքել է արտիստուհին։
Արդյունքում Ալլա Պուգաչովայի մասին հեռուստատեսային հաղորդումը մեծ սկանդալ է առաջացրել։ Իրավիճակի վերաբերյալ տարակուսանք են հայտնել ոչ միայն արտիստները, այլեւ Ռուսաստանի Հանրային պալատի ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի փորձագետ Վադիմ Մանուկյանը, որը պահանջել է պարզել տեղի ունեցածի պատճառները:
Լուսանկարը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով